Վսեվոլոդ Բոբրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Бобров
Վսեվոլոդ Բոբրով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1922(1922-12-01)[1]
Ծննդավայր Մորշանսկ, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1]
Մահվան ամսաթիվ հուլիսի 1, 1979(1979-07-01) (56 տարեկան)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող, winger և forward
Հուշադրամ՝ ի պատիվ մարզիկի.

Վսեվոլոդ Միխայլովիչ Բոբրով (ռուս.՝ Все́волод Миха́йлович Бобро́в. դեկտեմբերի 1, 1922(1922-12-01)[1], Մորշանսկ, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] - հուլիսի 1, 1979(1979-07-01), Մոսկվա, ԽՍՀՄ),  ռուս մարզիկ (ֆուտբոլ, գնդակով հոկեյ, տափօղակով հոկեյ) և մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1948)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1967)։ Միակ մարզիկն է, որ մասնակցել և՛ ամառային (1952), և՛ ձմեռային (1956) օլիմպիական խաղերի, ընդ որում՝ երկու դեպքում էլ հանդես է եկել որպես ազգային հավաքականի ավագ։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 1-ին Տամբովի նահանգի Մորշանսկ փոքրիկ քաղաքում։ 3 տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Լենինգրադի մարզի առողջարանային քաղաք Սեստրորեցկ, որտեղ ապրել են մինչև 1941 թվականը։ Հենց Սեստրորեցկում էլ տղան առաջին քայլերն է կատարել ֆուտբոլի ու հոկեյի ասպարեզներում։

Բոբրովը՝ որպես ֆուտբոլիստ, աչքի էր ընկնում հիանալի վազքով, մեծ արդյունավետությամբ։ ԽՍՀՄ առաջնություններում անցկացնելով 114 հանդիպում՝ խփել է 99 գոլ։ 1967 թվականին նրան ընդգրկել են վերջին 50 տարվա խորհրդանշական ԽՍՀՄ ազգային հավաքականում։ Բոբրովը համարվում է բոլոր ժամանակների ամենատաղանդավոր խորհրդային մարզիկներից մեկը թե՛ ֆուտբոլի և թե՛ հոկեյի ասպարեզում[2]։

Որոշ ժամանակ Վսեվոլոդ Բոբրովին մարզել է հոկեյի բնագավառի ուկրաինացի հայտնի մարզիկ և մարզիչ Միրոն Տրուշը։ Հենց նա է սովորեցրել ռուս հոկեյիստին կատարել այն հայտնի նետումը, որը հետագայում կոչվել է «Բոբրովի հնարք». դրա իրականացման ժամանակ հոկեյիստը շրջանցում է դարպասը թիկունքից ու հետո նետում է տափօղակը։

Յուրահատուկ մարզիկ  էր. խաղացել է ինչպես ֆուտբոլի, այնպես էլ հոկեյի ԽՍՀՄ թիմերում ու հավաքականներում։ ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում նա անցկացրել է ընդամենը 3 խաղ, սակայն դարձել է 5 գոլի հեղինակ։ Տափօղակով հոկեյում նա դարձել է ազգային հավաքականի առաջատարը, բազմիցս հռչակվել օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն (4)՝ 1946, 1947, 1948, 1953 թթ.
Արծաթե մեդալակիր (2)։ 1945, 1949 թթ.
  • ԽՍՀՄ գավաթակիր. (2) 1945, 1948 թթ.

Տափօղակով հոկեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող.

  • ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն (7)՝ 1948, 1949, 1950, 1951, 1952, 1955, 1956 թթ.
Արծաթե մեդալակիր (3)՝ 1947, 1954, 1957 թթ.
  • 1956 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն
  • Աշխարհի առաջնություններ.
Չեմպիոն (2)։ 1954, 1956 թթ.
Արծաթե մեդալակիր (2)։ 1955, 1957 թթ.
  • Եվրոպայի առաջնություններ.
Չեմպիոն (3)։ 1954, 1955, 1956 թթ.
Արծաթե մեդալակիր (1)։ 1957 թ
  • Բոբրովը ԽՍՀՄ կառավարական բարձրագույն պարգևով՝ Լենինի շքանշանով պարգևատրված առաջին հոկեյիստն էր (1957)։

Որպես մարզիչ.

  • ԽՍՀՄ առաջնություններ. չեմպիոն (1)՝ 1967թ. Մոսկվայի «Սպարտակ».
Արծաթե մեդալակիր (2)՝ 1965 և 1966 թթ.
  • Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ.
Չեմպիոն (2)։ 1973, 1974 թթ.
Արծաթե մեդալակիր (1)։ 1972 թ

Գնդակով հոկեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ գավաթ (1)

Ֆուտբոլային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Թիմ Լիգա Գավաթ Հավաքական Ընդամենը
Խ Գ Խ Գ Խ Գ Խ Գ
1945 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 21 24 5 6 26 30
1946 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 8 8 2 1 10 9
1947 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 19 14 4 4 23 18
1948 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 17 23 6 5 23 28
1949 թ ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) 14 11 3 2 17 13
1950 թ Ռազմաօդային ուժերի թիմ 14 7 14 7
1951 թ Ռազմաօդային ուժերի թիմ 9 5 1 2 10 7
1952 թ Ռազմաօդային ուժերի թիմ 9 2 1 2 3 5 13 9
1953 թ Սպարտակ Մ 4 3 4 3
Ընդամենը 115 97 22 22 3 5 140 124

Հոկեյի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Թիմ Լիգա Գավաթ Հավաքական Ընդամենը
Խ Գ Խ Գ Խ Գ Խ Գ
1946/47 թթ ԲԿՄԱ (հոկեյի թիմ) 3 3
1947/48 թթ ԲԿՄԱ 52 52
1948/49 թթ ԲԿՄԱ 27 27
1949/50 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 36 36
1950/51 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 42 13 55
1951/52 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 37 13 50
1952/53 թթ Ռազմաօդային ուժերի թիմ 0 0 0
1953/54 թթ CBRA 15 5 13 23 43
1954/55 թթ CSK MO 25 0 14 14 39
1955/56 թթ CSK MO 0 0 15 22 22
1956/57 թթ CSK MO 17 17 35 52
Ընդամենը 254 31 59 94 379 թ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ մարզիկի են անվանվել 18321 Բոբրով աստերոիդը, ինչպես նաև թիկունքային ապահովման No. 881 նավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бобров Всеволод Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Manuel Veth (2018 թ․ հունվարի 30). «Vsevolod Bobrov – The Individual Within the Collective». Futbolgrad.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսեվոլոդ Բոբրով» հոդվածին։