Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդիմիր Դախնո (ուկրաիներեն ՝ Володимир Авксентійович Дахно , մարտի 7 , 1932 (1932-03-07 ) , Զապորոժիե , Դնեպրոպետրովսկի մարզ , Ուկրաինական ԽՍՀ , ԽՍՀՄ - հուլիսի 28 , 2006 (2006-07-28 ) , Կիև , Ուկրաինա [1] [2] ), ուկրաինացի մուլտիպլիկատոր, մուլտֆիլմերի ռեժիսոր, կինոսցենարիստ ։ Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1988)։ Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1996)[1] ։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Կազակներ» մուլտֆիլմաշարն ստեղծելու շնորհիվ։ Աշխատել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում, որը հետագայում վերանվանվել է «Ուկրանիմաֆիլմ»։
Վոլոդիմիր Դախնոն ծնվել է 1932 թվականի մարտի 7 -ին, Զապորոժիե քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի բժշկական ինստիտուտ, բայց կարճ ժամանակ անց տեղափոխվել է շինարարության և ճարտարապետության ուկրաինական պետական համալսարան, որտեղ ուսանել է ուկրաինացի նշանավոր ճարտարապետ Իոսիֆ Կարակիսի դասարանում[3] ։
2013 թվականի մարտի 7 -ին՝ Վոլոդիմիր Դախնոյի ծննդյան տարելիցի օրը, Google -ը նրա հիշատակին նվիրված Doodle է թողարկել[4] ։
Տարին
Հայերեն թարգմանությունը
Բնագրի վերնագիրը
1967
Ինչպես էին կազակները կուլիշ եփում
«Як козаки куліш варили»
1969
«Ինչպես էին կազակները երջանկություն որոնում»
«Як козаки щастя шукав»
1970
Ինչպես էին կազակները ֆուտբոլ խաղում
«Як козаки у футбол грали»
1973
«Ինչպես էին կազակները հարսնացուներին փրկում»
«Як козаки наречених визволяли»
1975
Ինչպես էին կազակները աղ առնում
«Як козаки сіль купували»
1978
Ինչպես էին կազակները օլիմպիականներ դառնում
«Як козаки олімпійцями стали»
1979
Ինչպես էին կազակները հրացանակիրներին օգնում
«Як козаки мушкетерам допомагали»
1984
Ինչպես էին կազակները հարսանիքին քեֆ անում
«Як козаки на весіллі гуляли»
1987
Ինչպես էին կազակները այլմոլորակայիններին դիմավորում
«Як козаки інопланетян зустрічали»
1991
Էնեական
«Енеїда»
1995
Ինչպես էին կազակները հոկեյ խաղում
«Як козаки у хокей грали»