Վլադիմիր Օբուխ
Վլադիմիր Օբուխ | |
---|---|
Ծնվել է | մարտի 25 (ապրիլի 6), 1870 |
Ծննդավայր | Q19686109?, Idritsa (municipal entity), Սեբեժսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 14, 1934[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Շևչենկոյի անվան համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Վլադիմիր Ալեքսանդրովիչ Օբուխ (ռուս.՝ Владимир Александрович Обух, մարտի 25 (ապրիլի 6), 1870, Q19686109?, Idritsa (municipal entity), Սեբեժսկի շրջան, ԽՍՀՄ - հունիսի 14, 1934[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային բժիշկ, խորհրդային առողջապահության կազմակերպիչներից։
1901 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1898 թվականից եղել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Կիևյան, 1902 թվականից՝ Մոսկովյան կոմիտեների անդամ։ 1929-1931 թվականներին Օ․ Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի սոցիալական հիգիենայի ամբիոնի վարիչն էր, պրոֆեսորը։ Եղել է Վլադիմիր Լենինի և նրա ընտանիքի անդամների ընտանեկան բժիշկը։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ են ստեղծվել «ամբուլատոր միավորումները», տուբերկուլոգի, վեներական հիվանդությունների, նարկոմանիայի դեմ պայքարելու համար նախատեսված դիսպանսերները, դիետիկ ճաշարանները, մայրության պահպանության կոնսուլտացիաները, պրոֆիլակտորիումները և այլն։ Օբուխի նախաձեռնությամբ 1923 թվականին ԽՍՀՄ-ում կազմակերպվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների առաջին ինստիտուտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Обух Владимир Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 510)։ |
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Հունիսի 14 մահեր
- 1934 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսական հեղափոխական շարժման գործիչներ
- Ռուս բժիշկներ
- Խորհրդային բժիշկներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին