Վլադիմիր Օբուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Օբուխ
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 6), 1870
ԾննդավայրSebezh County, Vitebsk Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 14, 1934(1934-06-14)[1] (64 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Շևչենկոյի անվան համալսարան
Կոչումլրիվ պրոֆեսոր
Մասնագիտությունբժիշկ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Օբուխ (մարտի 25 (ապրիլի 6), 1870, Sebezh County, Vitebsk Governorate, Ռուսական կայսրություն - հունիսի 14, 1934(1934-06-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսական հեղափոխական շարժման գործիչ, խորհրդային սոցիալ-հիգիենիստ, առողջապահության կազմակերպիչներից։ ԽՄԿԿ անդամ 1894 թվականից։

1901 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1898 թվականից եղել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Կիևյան, 1902 թվականից՝ Մոսկովյան կոմիտեների անդամ։ 1929-1931 թվականներին Օ․ Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի սոցիալական հիգիենայի ամբիոնի վարիչն էր, պրոֆեսորը։ Օբուխը Վլադիմիր Իլյայի Լենինի և նրա ընտանիքի անդամների բուժող բժիշկն էր։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ են ստեղծվել «ամբուլատոր միավորումները», տուբերկուլոգի, վեներական հիվանդությունների, նարկոմանիայի դեմ պայքարելու համար նախատեսված դիսպանսերները, դիետիկ ճաշարանները, մայրության պահպանության կոնսուլտացիաները, պրոֆիլակտորիումները և այլն։ Օբուխի նախաձեռնությամբ 1923 թվականին ԽՍՀՄ-ում կազմակերպվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների առաջին ինստիտուտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Обух Владимир Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510 CC-BY-SA-icon-80x15.png