Վիոլա Ալլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլա Ալլեն
անգլ.՝ Viola Allen
Ծնվել էհոկտեմբերի 27, 1867(1867-10-27)[1] կամ հոկտեմբերի 27, 1869(1869-10-27)[2]
ԾննդավայրՀանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ[3]
Մահացել էմայիսի 9, 1948(1948-05-09)[1]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՍլիփի Հոլոու[4]
ԿրթությունBishop Strachan School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Charles Leslie Allen?

Վիոլա Ալլեն (անգլ.՝ Viola Emily Allen, հոկտեմբերի 27, 1867(1867-10-27)[1] կամ հոկտեմբերի 27, 1869(1869-10-27)[2], Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ[3] - մայիսի 9, 1948(1948-05-09)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի ամերիկացի դերասանուհի, որը խաղացել է գլխավոր դերեր Շեքսպիրի ստեղծագործությունների բեմադրություններում։ 1885 թ.-ից 1916 թվականներին խաղացել է ավելի քան երկու տասնյակ բրոդվեյյան բեմադրություններում։ 1915 թվականից սկսած հայտնվել է երեք համր ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թվականին (այլ տվյալներով՝ 1868), Ալաբամա նահանգի Հանսթվիլ քաղաքում, դերասան Լեսլի Ալլենի (1830—1917) և Սառա Լիոնի ընտանիքում[5][6]։ Երեք տարեկանից ապրել է Բոսթոնում, իսկ ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Տորոնտո քաղաք։ Կրթությունը ստացել է Bishop Strachan School-ում, երբ իր եղբայրները սովորում էին Trinity College School-ում, Օնտարիոյում[7]։ Այնուհետև Վիոլան սովորել է Նյու Յորքում՝ դպրոց-ինտերնատում[5]։

Վիոլա Ալլեն

Ալլենի դեբյուտը կայացել է 1882 թվականին՝ 15 տարեկանում, Madison Square Theatre-ում, երբ «Էսմիրալդա»-յում գլխավոր դերը կատարող Էննի Ռասսելը հիվանդացավ և չկարողացավ բեմ դուրս գալ, իսկ քասթինգի հարցերով զբաղվում էր Ալլենի հայրը[8]։ Ալլենի դեբյուտը գրավեց Ջոն Էդվարդ Մաքքալլոհի ուշադրությունը, ով 1884 թվականին նրան իր թատրոնի մենակատարը դարձրեց[9]։

1884-1886 թվականներին հանդես է եկել Շեքսպիրի ստեղծագործությունների բազմաթիվ բեմադրություններում։ Խաղացել է 19-րդ դարի ամենահայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Սալվինին, Լոուրենս Ջարեթը, Ջոզեֆ Ջեֆերսոնը և Վի Ջեյ Ֆլորենսը։ 1885-1916 թվականներին մասնակցել է ավելի քան քսան բրոդվեյյան ներկայացումներում։ 1898 թվականին իր համար հորինել է Գլորիա Քուեյլի կերպարը «Քրիստոնյա կին» ներկայացման մեջ[10]։ Խաղացել է Վիրջինիայի, Կորդելիայի, Դեզդեմոնայի, Լիդիա Լանգուշի, Դոլորեսի և Ջուլիայի դերերը[7]։

Վիոլա Ալլենի գերեզմանը
Վիոլա Ալլենի կերպարը «Երկնքի դուստրը» ներկայացման մեջ

1915 թվականին Ալլենը սկսել է դերասանուհու կարիերան համր կինոյում՝ նկարահանվելով «Սպիտակ քույրը» ֆիլմում Ռիչարդ Թրավերսի հետ միասին։ Ֆիլմը նկարահանվել է Essanay Studios կինոընկերության կողմից համանուն պիեսի հիման վրա, դարձել է Ալլենի հաջողության գրավականը։

Վիոլա Ալլենը ամուսնացած է եղել Պիտեր Դյուրիայի հետ։ Վերջի անգամ բեմին հայտնվել է 1918 թվականին բարեգործական համերգի ժամանակ։ Մահացել է Նյու Յորքում, թաղված է Սլիփլի Հոլլոուում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդարադատության կշեռքը (1914)
  • Սպիտակ քույրը (1915)
  • Բացիր աչքերդ (1919)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 http://www.netposterworks.com/individuals/women/wseries/actress-posters-a.html
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 Browne, Walter and Fredrick Arnold Austin (eds.) «Who’s Who on the Stage: The Dramatic Reference Book and Biographical Dictionary of the Theatre, Vol. 1», W. Browne & F. A. Austin, (1906), p. 15, accessed June 18, 2013
  6. «Biographical History» Արխիվացված 2017-11-18 Wayback Machine, Finding Aid for the Charles Leslie Allen Playbook Collection, Buffalo & Erie County Public Library, accessed October 8, 2014
  7. 7,0 7,1 Morgan, Henry James. «Types of Canadian women and of women who are or have been connected with Canada» (Toronto, 1903)
  8. "Viola Allen, The Life and Times of Joseph Haworth, accessed November 28, 2012
  9. Eaton, Walter Prichard (1910). The American Stage of Today. New York, NY: P.F. Collier & Son.
  10. Clapp, pp. 63-65

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clapp, John Bouvé; Edgett, Edwin Francis (1902). Plays of the Present. NY: The Dunlap Society.
  • L. C. Strang, Famous Actresses of the Day in America, (Boston, 1899)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլա Ալլեն» հոդվածին։