Վիկտորյա Պեդրետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Պեդրետի
անգլ.՝ Victoria Pedretti
Ծնվել էմարտի 23, 1995(1995-03-23) (29 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունPennsbury High School? և Carnegie Mellon School of Drama?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն[1]
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Վիկտորյա Պեդրետի (անգլ.՝ Victoria Pedretti, մարտի 23, 1995(1995-03-23), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «Դարավանդի տան ուրվականները» (2018) սերիալում մեծահասակ Էլեանորի, դրա շարունակություն «Բլայ դաստակերտի ուրվականները» (2020)[3] սերիալում Դանիել «Դանիի» և Նեթֆլիքսի «Դու» սերիալում Լավ Քուինի դերերով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Պեդրետին ծնվել է 1995 թվականի մարտի 23-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Սովորել է Ֆեյրլես Հիլզի Փենսբերի միջնակարգ դպրոցում[5] և Փիթսբուրգի Քարնեգի Մելոն թատերական դպրոցում, որտեղ 2017 թվականին դերասանական վարպպետությունից ստացել է գեղեցիկ արվեստների բակալավրի աստիճան[6][7]։

Պեդրետին կինոյում սկսել է նկարահանվել 2014 թվականից՝ հանդես գալով երկու կարճամետրաժ ֆիլմերում։ 2018 թվականին նա խաղացել է Էլեանոր «Նելլ» Քրեյն Վենսի դերը Նեթֆլիքսի «Դարավանդի տան ուրվականները» սերիալում[3]։ Քննադատները բարձր են գնահատել նրա աշխատանքը, և Պեդրետին առաջադրվել է «Սատուրն» մրցանակի և MTV Movie & TV Awards[8]։ 2019 թվականին Պեդրետին խաղացել է Լեսլի վան Հաութենի դերը, առավել հայնտնի որպես Լուլու, Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կատակերգական-դրամատիկ ֆիլմում[9]։ Ֆիլմն առևտրային հաջողություն է ունեցել[10]։

Կրկին 2019 թվականին Պեդրետին խաղացել է Լավ Քուինի դերը «Դու» սերիալի երկրորդ եթերաշրջանում[4][7][11], որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին[12]։ Պեդրետին դերը խաղացել է նաև երրորդ եթերաշրջանում[13], որը հեռարձակվել է 2021 թվականին։ 2020 թվականին Պեդրետին նկարահանվել է Էվելին Պորտերի դերում «Զարմանալի պատմություններ» սերիալում[14], նույն թվականին խաղացել է Քեթրինի դերը «Շիրլի» կենսագրական-դրամատիկ ֆիլմում, որն արժանացել է քննադատների դրական արձագանքներին[15][16]։

Պեդրետին խաղացել է Դանիել «Դենի» Քլեյթոնի դերը «Բլայ դաստակերտի ուրվականները» սերիալում, որը «Դարավանդի տան ուրվականները» սերիալի շարունակությունն էր[17][18][19]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշում
2014 Միակ Sole Աղջիկ Կարճամետրաժ ֆիլմ[20]
Եդեմի բացահայտում Uncovering Eden Էդի Կարճամետրաժ ֆիլմ[21]
2019 Մի անգամ Հոլիվուդում Once Upon a Time in Hollywood Լեսլի «Լուլու» վան Հաութեն
2020 Սա սիրային նամակ չէ This is Not a Love Letter Աղջիկ Կարճամետրաժ ֆիլմ
Շիրլի Shirley Քեթրին
2021 Star-Crossed: The Film Ավազակ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշում
2018 Դարավանդի տան ուրվականները The Haunting of Hill House Էլեանորա «Նելլ» Քրեյն Վենս (մեծահասակ) Գլխավոր դեր
2019—2021 Դու You Լավ Քուին Գլխավոր դեր
2020 Զարմանալի պատմություններ Amazing Stories Էվելին Պորտեր «Նկուղ» դրվագում[14]
Բլայ դաստակերտի ուրվականները The Haunting of Bly Manor Դանիել «Դենի» Քլեյթոն Գլխավոր դեր

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանքի անուն Արդյունք
2019 MTV Movie & TV Awards Ամենավախենալու պահ Դարավանդի տան ուրվականները Առաջադրում
Saturn Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրում
Առցանց կինոյի և հեռուստատեսության միավորում Best Ensemble in a Motion Picture or Limited Series[22] Առաջադրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.stylesrant.com/inside-victoria-pedretti-life/
  2. Wahi, Sukriti (2019 թ․ դեկտեմբերի 27). «Who Is Victoria Pedretti? Everything You Need To Know About The New Star Of 'YOU' Season Two». MSN Entertainment. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  3. 3,0 3,1 N'Duka, Amanda (2017 թ․ սեպտեմբերի 14). «The Haunting Of Hill House: Lulu Wilson & Victoria Pedretti Cast In Netflix Series Re-Imagining». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Andreeva, Nellie (2019 թ․ հունվարի 30). «You: Victoria Pedretti Cast As the Female Lead In Series' Second Season On Netflix». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  5. McHugh, Kevin J. (2013 թ․ հունվար). «Superintendent's Report, Pennsbury School District» (PDF). pennsburysd.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Victoria Pedretti». Carnegie Mellon University School of Drama. 2018 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 Beckert, Michael (2019 թ․ նոյեմբերի 22). «New Faces: Victoria Pedretti, Object of Obsession on You». W Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. Sarrubba, Stefania (2020 թ․ հոկտեմբերի 12). «Netflix Praises Victoria Pedretti's Performance In 'The Haunting Of Bly Manor'». The Things. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. Gonzalez, Umberto (2018 թ․ օգոստոսի 28). «Once Upon a Time in Hollywood Adds Rumer Willis, Margaret Qualley and Damon Herriman». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  10. Mendelson, Scott. «Box Office: 'Hollywood' Tops 'Basterds' As 'Lion King' Nears 'Dark Knight' And 'Hobbs & Shaw' Nears 'John Wick 3'». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  11. Chambers, Hannah (2019 թ․ դեկտեմբերի 3). «Victoria Pedretti Is About to Make 'You' Way Cooler». Cosmpolitan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. Carr, Flora (2019 թ․ նոյեմբերի 11). «When is You series two released on Netflix?». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. Otterson, Joe (2020 թ․ հունվարի 14). «'You' Renewed for Season 3 at Netflix». Variety. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  14. 14,0 14,1 «'Amazing Stories': Apple Unveils First Look Photo & Premiere Date For Steven Spielberg's Anthology Series – TCA». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  15. «Movie Review – Shirley (2020)». Flickering Myth (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 6. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  16. Shirley (2020), Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին
  17. Andreeva, Nellie (2019 թ․ հունիսի 28). «Victoria Pedretti To Headline 'The Haunting of Bly Manor' Netflix Series». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  18. Swift, Andy (2019 թ․ հունիսի 28). «Hill House's Victoria Pedretti Returning for Netflix's The Haunting of Bly Manor». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  19. Haring, Bruce (2020 թ․ օգոստոսի 31). «Netflix's 'The Haunting Of Bly Manor' Sets Launch Date, Offers First Teaser». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. Zucker, Ariel, Sole, Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին
  21. «Uncovering Eden (2014)». shortfil.ms (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. «23rd Annual TV Awards (2018-19)». Online Film & Television Association. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Պեդրետի» հոդվածին։