Վիկտորյա Պեդրետի (անգլ.՝ Victoria Pedretti, մարտի 23, 1995(1995-03-23)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ)[3], ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «Դարավանդի տան ուրվականները» (2018) սերիալում մեծահասակ Էլեանորի, դրա շարունակություն «Բլայ դաստակերտի ուրվականները» (2020)[4] սերիալում Դանիել «Դանիի» և Նեթֆլիքսի «Դու» սերիալում Լավ Քուինի դերերով[5]։
Վիկտորյա Պեդրետին ծնվել է 1995 թվականի մարտի 23-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Սովորել է Ֆեյրլես Հիլզի Փենսբերի միջնակարգ դպրոցում[6] և Փիթսբուրգի Քարնեգի Մելոն թատերական դպրոցում, որտեղ 2017 թվականին դերասանական վարպպետությունից ստացել է գեղեցիկ արվեստների բակալավրի աստիճան[7][8]։
Պեդրետին կինոյում սկսել է նկարահանվել 2014 թվականից՝ հանդես գալով երկու կարճամետրաժ ֆիլմերում։ 2018 թվականին նա խաղացել է Էլեանոր «Նելլ» Քրեյն Վենսի դերը Նեթֆլիքսի «Դարավանդի տան ուրվականները» սերիալում[4]։ Քննադատները բարձր են գնահատել նրա աշխատանքը, և Պեդրետին առաջադրվել է «Սատուրն» մրցանակի և MTV Movie & TV Awards-ի[9]։ 2019 թվականին Պեդրետին խաղացել է Լեսլի վան Հաութենի դերը, առավել հայնտնի որպես Լուլու, Քվենտին Տարանտինոյի«Մի անգամ Հոլիվուդում» կատակերգական-դրամատիկ ֆիլմում[10]։ Ֆիլմն առևտրային հաջողություն է ունեցել[11]։
Կրկին 2019 թվականին Պեդրետին խաղացել է Լավ Քուինի դերը «Դու» սերիալի երկրորդ եթերաշրջանում[5][8][12], որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին[13]։ Պեդրետին դերը խաղացել է նաև երրորդ եթերաշրջանում[14], որը հեռարձակվել է 2021 թվականին։ 2020 թվականին Պեդրետին նկարահանվել է Էվելին Պորտերի դերում «Զարմանալի պատմություններ» սերիալում[15], նույն թվականին խաղացել է Քեթրինի դերը «Շիրլի» կենսագրական-դրամատիկ ֆիլմում, որն արժանացել է քննադատների դրական արձագանքներին[16][17]։
Պեդրետին խաղացել է Դանիել «Դենի» Քլեյթոնի դերը «Բլայ դաստակերտի ուրվականները» սերիալում, որը «Դարավանդի տան ուրվականները» սերիալի շարունակությունն էր[18][19][20]։
↑«Victoria Pedretti». Carnegie Mellon University School of Drama. 2018 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.