Վիկտորյա Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտորյա Մովսիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 6, 1972(1972-11-06) (51 տարեկան)
Ծննդավայր՝Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ակումբ՝Providence Friars women's ice hockey?
165 սանտիմետր
Քաշ՝64 կիլոգրամ

Վիկտորյա (Վիկի) Մովսիսյան-Լամորելլո (անգլ.՝ Victoria (Vicki) Movsessian-Lamoriello, նոյեմբերի 6, 1972(1972-11-06), Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ հոկեյիստուհի, պաշտպան, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (1994, 1997), օլիմպիական չեմպիոն (1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Մովսեսյանը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 6-ին Կոնկորդում (Մասաչուսեթս, ԱՄՆ)։ Սկզբում զբաղվել է գեղասահքով, այնուհետև տեղափոխվել է տափօղակով հոկեյ[1]։ Խաղացել է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի «Պրովիդենս Ֆրիարս» ակումբում[2]։

1994-1998 թվականներին եղել է ԱՄՆ-ի կանանց հավաքականի անդամ, 1994 և 1997 թվականներին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1998 թվականին նվաճել է Նագանոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը[2]։ Այդ մրցաշարում նա դարձել է մեկ գոլի հեղինակ՝ առաջին խաղափուլի սկզբնամասում գրավելով Ֆինլանդիայի հավաքականի դարպասը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերան ավարտելուց հետո ամուսնացել է «Նյու Ջերսի Դևիլս» ֆարմ-ակումբի գլխավոր մենեջեր Քրիս Լամորելլոյի հետ[2], տեղափոխվել է Ռոդ Այլենդ, մեծացնում է երկու երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Olympedia – Vicki Movsessian». www.olympedia.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Vicki Movsessian at eliteprospects.com». www.eliteprospects.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  3. «Winter Olympic Games 1998 Nagano». hokej.sfrp.cz. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]