Վիկտորյա Մովսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտորյա Մովսիսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | Հոկեյիստ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 6, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Ակումբ՝ | Providence Friars women's ice hockey? |
Հասակ՝ | 165 սանտիմետր |
Քաշ՝ | 64 կիլոգրամ |
Վիկտորյա (Վիկի) Մովսիսյան-Լամորելլո (անգլ.՝ Victoria (Vicki) Movsessian-Lamoriello, նոյեմբերի 6, 1972, Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ հոկեյիստուհի, պաշտպան, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (1994, 1997), օլիմպիական չեմպիոն (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Մովսեսյանը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 6-ին Կոնկորդում (Մասաչուսեթս, ԱՄՆ)։ Սկզբում զբաղվել է գեղասահքով, այնուհետև տեղափոխվել է տափօղակով հոկեյ[1]։ Խաղացել է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի «Պրովիդենս Ֆրիարս» ակումբում[2]։
1994-1998 թվականներին եղել է ԱՄՆ-ի կանանց հավաքականի անդամ, 1994 և 1997 թվականներին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1998 թվականին նվաճել է Նագանոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը[2]։ Այդ մրցաշարում նա դարձել է մեկ գոլի հեղինակ՝ առաջին խաղափուլի սկզբնամասում գրավելով Ֆինլանդիայի հավաքականի դարպասը[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզական կարիերան ավարտելուց հետո ամուսնացել է «Նյու Ջերսի Դևիլս» ֆարմ-ակումբի գլխավոր մենեջեր Քրիս Լամորելլոյի հետ[2], տեղափոխվել է Ռոդ Այլենդ, մեծացնում է երկու երեխա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Olympedia – Vicki Movsessian». www.olympedia.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Vicki Movsessian at eliteprospects.com». www.eliteprospects.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Winter Olympic Games 1998 Nagano». hokej.sfrp.cz. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա Մովսիսյանի էջը sportsline.com կայքում
- Վիկտորյա Մովսիսյան – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
|