Վիկտորյա Դե Անջելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Դե Անջելիս
Բնօրինակ անունիտալ.՝ Victoria De Angelis
Ծնվել էապրիլի 28, 2000(2000-04-28)[1] (23 տարեկան)
Հռոմ, Իտալիա[1]
Երկիր Իտալիա և  Դանիա
Մասնագիտությունբասիստ և կոմպոզիտոր
Գործիքներelectric bass guitar?
ԱնդամակցությունՄանեսկին
 Victoria De Angelis Վիքիպահեստում

Վիկտորյա Դե Անջելիս (իտալ.՝ Victoria De Angelis, ապրիլի 28, 2000(2000-04-28)[1], Հռոմ, Իտալիա[1]), «Եվրատեսիլ 2021»-ի հաղթող իտալական Måneskin ռոք խմբի բաս կիթառահար[2][3]։

Կիսով դանիացի է։ Նրա մայրը ծնունդով Դանիայից է։ Չնայած նրան, որ նա մեծացել է Հռոմում, նա խոսում է նաև դանիերեն։ Խմբի անդամ է 2016 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Դե Անջելիսը ծնվել է 2000 թվականի ապրիլի 28-ին Հռոմում։ Վիկտորյան սկսել է կիթառ նվագել ութ տարեկան հասակում և երաժշտական դպրոց է հաճախել միջնակարգ դպրոցում, որտեղ տասնմեկ տարեկանում սկսել է նվագել բաս կիթառ[4]։ Հաճախել է Ջոն Քենեդու անվան գիտական միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է կիթառահար Թոմաս Ռաջիի հետ, 2015 թվականին Վիկտորյան երգիչ Դամիանո Դեյվիդի հետ հիմնել է Måneskin խումբը։ Խմբի անունը դանիերեն է և նշանակում է «լուսնի լույս»։ Ըստ լուրերի՝ հենց Վիկտորյան է հայտարարություն տեղադրել դպրոցական հայտարարությունների տախտակի վրա խումբ ստեղծելու մասին[4]։

2020 թվականին Måneskin խումբը մասնակցել է Իքս ֆակտորին` ելույթ ունենալով «Morirò da Re» («Ես կմեռնեմ որպես թագավոր»), ինչպես նաև «Back home» երգերով։ Այս մրցույթում հաջող ելույթը երիտասարդ արտիստներին հնարավորություն է տվել ներկայացնել Իտալիան «Zitti e buoni» երգով Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում։ Մրցույթի հաղթող Է դարձել Իտալիան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.tpi.it/spettacoli/victoria-de-angelis-maneskin-bassista-chi-e-20210523787930/
  2. «Итальянская группа прокомментировала свою победу на Евровидении». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 23-05-2021.
  3. Andrea Laffranchi (2020 թ․ մարտի 18). «Maneskin, Victoria De Angelis: «Damiano? L'avevamo cacciato perché troppo pop. Il nome della band l'ho scelto io»». Corriere della Sera (իտալերեն).
  4. 4,0 4,1 «"Victoria De Angelis wiki, dating, boyfriend, net worth, Maneskin, height"». hollywoodsmagazine.com. 2021 թ․ մայիսի 24. Վերցված է 26 мая 2021-ին.
  5. «"Who is Victoria De Angelis? Boyfriend, mother, years, Instagram"». italy24news.com. 2021 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 26 мая 2021-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Դե Անջելիս» հոդվածին։