Վիկտորյա Անանյան
Վիկտորյա Անանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | բալետի պարող |
Վիկտորյա Անանյան, (հոկտեմբերի 9, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]) բալետի հայ պարուհի։ Պարել է Պերմի, Ամստերդամի, Սան ֆրանցիսկոյի, Մոնտե Կառլոյի բալետի թատրոնների բեմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Անանյանը ծնվել է Երևանում՝ պրոֆեսիոնալ բալետ պարողների ընտանիքում։ Զարեհ Մուրադյանի թոռնուհին է[2]։ Հայրը, մայրը, եղբայրը և տատիկը նույնպես եղել են բալետի պարողներ։ Բնակվելով Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում՝ յուրացրել է ռուսական, ապա եվրոպական ու ամերիկյան բալետի բոլոր ոճերը։
Բալետով սկսել է զբաղվել 1996 թվականից՝ Խարկովում, մոր՝ Ժաննա Մուրադյանի մոտ, ապա 2000-2003 թվականին ուսումը շարունակել Պերմի բալետի դպրոցում[3]։
2003-2007 թվականներին եղել է Պերմի բալետի թատրոնի մենապարուհի[4]։
2007 թվականին տեղափոխվել է Ամստերդամ։ Մինչև 2012 թվականը եղել է Նիդերլանդների ազգային բալետի մենապարուհի[5]։
2012 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և եեղել Սան Ֆրանցիսկոյի բալետի առաջատար մենապարուհի[6]։
2015 թվականից Մոնտե Կառլոյի բալետի առարատար մենապարող է[7]։
2017 թվականին մասնակցել է բալետի աստղերի Dance Open Gala միջազգային փառատոնին[8]։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մոխրոտը», մոխրոտ,
- «Բայադերկա», Նիկիյա,
- «Կարապի լիճ», Օդետ, Օդիլ,
- «Քնած գեղեցկուհի», Ավրորա,
- «Կոպելիա», Սվանիլդա,
- «Մարդուկ-Ջարդուկը», Կլարա,
- «Ռոմեո և Ջուլիետ», Ջուլիետ,
և այլն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.balletsdemontecarlo.com/en/company/dancers-ananyan
- ↑ «Հաղթողը. Վիկտորյա Անանյան 10.10.2019» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 «Victoria Ananyan». www.balletsdemontecarlo.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: Text "Dancers" ignored (օգնություն); Text "Les Ballets de Monte-Carlo" ignored (օգնություն) - ↑ studio, 5165m. «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար». www.anunner.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Մենապարուհի Վիկտորյա Անանյանը Հաագայում բալետի դասընթաց կանցկացնի». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Mediamax. «Վիկտորյա Անանյան. "Ուզում եմ հայ ազգն իմանա, որ ես կամ"». Bravo.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից». VNews. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Victoria Ananyan». danceopen.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.