Վիկտորյա Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Անանյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբալետի պարող

Վիկտորյա Անանյան, (հոկտեմբերի 9, 1984(1984-10-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]) բալետի հայ պարուհի։ Պարել է Պերմի, Ամստերդամի, Սան ֆրանցիսկոյի, Մոնտե Կառլոյի բալետի թատրոնների բեմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Անանյանը ծնվել է Երևանում՝ պրոֆեսիոնալ բալետ պարողների ընտանիքում։ Զարեհ Մուրադյանի թոռնուհին է[2]։ Հայրը, մայրը, եղբայրը և տատիկը նույնպես եղել են բալետի պարողներ։ Բնակվելով Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում՝ յուրացրել է ռուսական, ապա եվրոպական ու ամերիկյան բալետի բոլոր ոճերը։

Բալետով սկսել է զբաղվել 1996 թվականից՝ Խարկովում, մոր՝ Ժաննա Մուրադյանի մոտ, ապա 2000-2003 թվականին ուսումը շարունակել Պերմի բալետի դպրոցում[3]։

2003-2007 թվականներին եղել է Պերմի բալետի թատրոնի մենապարուհի[4]։

2007 թվականին տեղափոխվել է Ամստերդամ։ Մինչև 2012 թվականը եղել է Նիդերլանդների ազգային բալետի մենապարուհի[5]։

2012 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և եեղել Սան Ֆրանցիսկոյի բալետի առաջատար մենապարուհի[6]։

2015 թվականից Մոնտե Կառլոյի բալետի առարատար մենապարող է[7]։

2017 թվականին մասնակցել է բալետի աստղերի Dance Open Gala միջազգային փառատոնին[8]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

և այլն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.balletsdemontecarlo.com/en/company/dancers-ananyan
  2. «Հաղթողը. Վիկտորյա Անանյան 10.10.2019» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  3. 3,0 3,1 «Victoria Ananyan». www.balletsdemontecarlo.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Text "Dancers" ignored (օգնություն); Text "Les Ballets de Monte-Carlo" ignored (օգնություն)
  4. studio, 5165m. «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Մենապարուհի Վիկտորյա Անանյանը Հաագայում բալետի դասընթաց կանցկացնի». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Mediamax. «Վիկտորյա Անանյան. "Ուզում եմ հայ ազգն իմանա, որ ես կամ"». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից». VNews. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Victoria Ananyan». danceopen.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.