Վիկտոր Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Վարդանյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1910(1910-12-05)[1]
ԾննդավայրԲաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 28, 1988(1988-01-28)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Վիկտոր Վարդանի Վարդանյան (դեկտեմբերի 5, 1910(1910-12-05)[1], Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 28, 1988(1988-01-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բանաստեղծ-մանկագիր, դրամատուրգ։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Վարդանյանը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքում։ 1915 թվականին զրկվել է ծնողներից։ Մինչև 1927 թվականը եղել է Նախիջևանի, Նոր Բայազետի և Լենինականի մանկատներում։ 1928- 1936 թվականներին աշխատել է որպես ցրիչ, սևագործ բանվոր, սանիտար։ Ավարտել է Երևանի ատամնաբուժական դպրոցը (1938), միաժամանակ սովորել է Հայաստանի գրողների միությանն առընթեր գրական համալսարանում։ 1940-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում. եղել է դիվիզիայի ատամնաբույժը։ 1946-1950 թվականներին աշխատել է որպես Երևանի կենտրոնական ատամնապրոտեզարանի տնօրեն, այնուհետև մինչև 1958 թվականը դասավանդել է Երևանի բժշկական ուսումնարանում։ Եղել է Համամիութենական հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության հայկական բաժանմունքի ղեկավար (1958֊19701970-1977 թվականներին աշխատել է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը որպես բանահյուսության բաժնի վարիչ։ Նրա բանաստեղծությունների տեքստերով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ երգեր։ Վարդանյանը հեղինակ է բազմաթիվ գրքերի («Փոքրիկ կառուցողները», 1931, «Հանելուկներ», 1935, «Գարնան ծիլեր», 1950, «Գարնան երգը», 1960, «Ի՞նչ են երգում ճնճղուկները», 1963, «Լուսաբացից լուսաբաց»,1966, «Կարկաչահոս աղբյուրի պես», 1971, «Արևականչ», 1978, «Ուլիկն ու պուլիկը», 1981 և այլն), որոնցում ամփոփված բանաստեղծությունների ու պոեմների հիմնական թեման հայրենասիրությունն է, ընկերասիրությունը։ Մանկագրի առանձին գործեր զետեղվել են դպրոցական դասագրքերում[2]։

Վարդանյանը գրել է նաև շուրջ 50 մանկական պիես («Հազարան բլբուլը», «Չարաբաստիկ կապոցը», «Ծաղիկն ու փուշը»,«Ծովինար», «Բարի գալուստ, «Ծիծեռնակ» և այլն), որոնցից շատերը բեմադրվել են հանրապետության տարբեր թատրոններում, Թբիլիսիում, Բուլղարիայում։ Վարդանյանի առանձին գործեր թարգմանվել են ռուսերեն և վրացերեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքրիկ կառուցողները, Երևան, Պետհրատ, 1931, 10 էջ։
  • Սոցմրցում, Երևան, Պետհրատ, 1932, 8 էջ։
  • Հանելուկներ, Երևան, Պետհրատ, 1935, 10 էջ։
  • Դերձակն ու մոծակը, Երևան, Պետհրատ, 1936, 16 էջ։
  • Խաղալիքների արշավը, Երևան, Պետհրատ, 1937, 14 էջ։
  • Ծտերի հունձը, աղվեսի դունչը, Երևան, Պետհրատ, 1938, 16 էջ։
  • Առյուծին հաղթեցին, Երևան, Պետհրատ, 1940, 20 էջ։
  • Երջանիկ մանկություն, Երևան, Հայպետհրատ, 1946, 28 էջ։
  • Գարնան ծիլեր, Երևան, Հայպետհրատ, 1950, 40 էջ։
  • Սալյուտ, Երևան, Հայպետհրատ, 1953, 34 էջ։
  • Այ այսպես, Երևան, Հայպետհրատ, 1954, 18 էջ։
  • Գարնանային առավոտ, Երևան, Հայպետհրատ, 1956, 22 էջ։
  • Արևիկ, Երևան, Հայպետհրատ, 1957, 94 էջ։
  • Ուլիկն ու պուլիկը, Երևան, Հայպետհրատ, 1958, 14 էջ։
  • Ցայտաղբյուր, Երևան, Հայպետհրատ, 1959, 78 էջ։
  • Համերաշխ ընտանիք, Երևան, Հայպետհրատ, 1959, 20 էջ։
  • Գարնան երգը, Երևան, Հայպետհրատ, 1960, 170 էջ։
  • Թմբուկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 12 էջ։
  • Ինչ են երգում ճնճղուկները, Երևան, Հայպետհրատ, 1963, 116 էջ։
  • Լուսաբացից լուսաբաց, Երևան, «Հայաստան», 1966, 136 էջ։
  • Տնակը, Երևան, «Հայաստան», 1970, 9 էջ։
  • Կարկաչահոս աղբյուրի պես, Երևան, «Հայաստան», 1971, 147 էջ։
  • Հնչիր մեր զանգ, Երևան, «Հայաստան», 1975։
  • Արևականչ, Երևան, «Սովետական գրող», 1978, 30 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Վարդանյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://armradioarchive.am/ar/GQ5iJij
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 438-440։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 323