Վիկ սյուր Էն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկ սյուր Էն (այլ կիրառումներ)
Գյուղ
Վիկ սյուր Էն
Vic-sur-Aisne
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊիկարդիա
ԳավառԷնա
ՀամայնքՎիկ սյուր Էն
ՔաղաքապետԲերնար Բյուել
2014-2020
Մակերես5,23 կմ²
Բնակչություն1 751 մարդ (2012)
Խտություն2096 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս02290
Փոստային դասիչ02290[1]
INSEE կոդ02795
Պաշտոնական կայքmairie-vicsuraisne.fr
Վիկ սյուր Էն (Ֆրանսիա)##
Վիկ սյուր Էն (Ֆրանսիա)
Վիկ սյուր Էն (Պիկարդիա)##
Վիկ սյուր Էն (Պիկարդիա)

Վիկ սյուր Էն (ֆր.՝ Vic-sur-Aisne), գյուղ Ֆրանսիայի հյուսիսում, մտնում է Պիկարդիա երկրամասի և Էնա գավառի կազմի մեջ։ Գյուղի շրջանն է համարվում Սուասոնը։ Գյուղը գտնվում է Կոմպիեն քաղաքից 25 կմ դեպի արևելք և Սուասոն քաղաքից 17 կմ դեպի արևմուտք։ Տեղակայված է Էնա գետի ափին։

Գյուղի բնակչությունը 2012 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 1751 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրում, որը գտնվում էր Վիկա ամրոցի մոտ և Էնա գետի ափին, դեռևս շատ դարեր շարունակ տիրապետել է հռոմեական կայսրությունը; Սուասոնում գտնվող հռոմեական ճանապարհը անցնում է այժմյան գյուղի կենտրոնով։ Սիագրիայի թագավորության անկումից հետո, Վիկը նույնպես չի դիմանում քրոնիկ հարձակումներին և նա նույնպես մի քանի դար շարունակ ընկնած է մնում, մինչև 814 թվականին, երբ նա կմտներ գյուղի կազմի մեջ, կվերականգնվեր նրա կառույցը։ Այնուհետև այն փողանցվել է Կառլոս Մեծի աղջիկ Բերտոյին, ով նախկինում ապրում էր Սուասոնում գտնվող Սեն Մեդարի վանքում։ 889 թվականին Ֆրանսիայի թագավոր Էդը նորմանների հարցակումներից պաշտպանվելու համար, հրամայում է Վիկայի ամրոցը վերակառուցել և այնտեղ տեղադրեց իր գրեթե ողջ կայազորը։

X և XI դարերին Վիկայի ամրոցը դառնում է Ֆրանսիայի թագավորների վեճի առարկան, Կուսայի պարոնների և Սեն Մեդարի աբբաների, ամրոցը կրկին գնում է ձեռքից-ձեռք, և վերջում մնում է վերջին մարդուն։ XVI դարում թագավոր Ֆրանցիսկ I-ը և Հենրի II-ը Վիլեր Կոտրեյի ամրոցը գրավելու ճանապարհին, որոշում են ապաստանել Վիկայի ամրոցում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնժոն
  • Դոնժոնը՝ քաղաքի կենտրոնում — նախկին Վիկա ամրոցի գլխավոր աշտարակն է
  • XVIII դարի պալատ, փաստաբար վերակառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
  • Քաղաքի քաղաքապետարան
  • Նոտր Դամի եկեղեցին XI—XVI դարեր, վերակառուցված XIX դարում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաշխատունակների մակարդակը 2011 թվականին կազմել է 15,7 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնա գավառում — 15,9 %)։
1 մարդու տարեկան եկամուտը 2011 թվականին կազմել է 21 541 եվրո (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնա գավառում — 21 148)։

2010 թվականին 1158 մարդկանցից (15—64 տարեկան) 834-ը եղել են առավել ակտիվ տնտեսվարողներ, 324-ը եղել են համեմատաբար ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 72,0 %, 1999 թվականին եղել է 69,9 %)։ 834 ակտիվ քաղաքացիներից 703-ը աշխատել են տարբեր ձեռնարկություններում (390 տղամարդ և 313 կին), անաշխատունակների թիվը կազմել է 131 մարդ (63 տղամարդ և 68 կին)։ 324 ոչ ակտիվ մարդկանցից 78-ը եղել են կամ աշակերտ կամ էլ ուսանող, 131-ը եղել են թոշակառու, 115-ը եղել են ոչ ակտիվ այլ պատճառներով[2]։

Ժողովրդավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի դինամիկան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին. (приближённые данные, в 1999 году временная занятость учтена частично)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ սյուր Էն» հոդվածին։