Վերպա կոնաձև
Վերպա կոնաձև | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Verpa conica
|
Վերպա կոնաձև (լատին․՝ Verpa conica), Morchellaceae ընտանիքի պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 սմ բարձրությամբ պտղամարմինը ուղիղ է։ 1-3 x 1-1,5 սմ գլխարկը մատնոցանման է, ազատ եզրերով, զանգակաձև կամ ձվաձև, թույլ ալիքավոր կամ ծալքավոր, վերևից բաց շագանակագույն, իսկ ներքևից՝ սպիտակ։ Բարակ, մոմանման պտղամիսը առանց յուրահատուկ համի և հոտի է։ Ոտիկը 5-10 x 1-1,5 սմ է, բաց դեղնավուն, սպիտակավուն, ալրանման փառով։ Գլանաձև պայուսակները պարունակում են 8 սպոր։ Մինչև 10 մկմ պարաֆիզները շականակագույն են, թելանման, գագաթնային մասում լայնացած։ Սպորները 20-25 x 12-18 մկմ են, կլորավուն կամ էլիպսաձև, անգույն, հարթ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հյուսիսային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Խոսրովի անտառ» արգելոց, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջան[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1300-1900 մ բարձրություններում, մայիս-հունիս ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է։ Պտղամարմինները ուտելի են[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերպա կոնաձև» հոդվածին։ |
|