Տաճարը վեհակերտ ու մոնումենտալ, մեծաչափ համամասնություններով, ընդարձակ ինտերիերով, եռանավ, հնգագմբեթ կառույց Է։ Ուսպենսկի տաճարը եղել է նախկին Մոսկովյան պետության գլխավոր տաճարը, մինչև 17-րդ դարի վերջը՝ մինչպետրոսյան Ռուսիայի բազմաթիվ քաղաքների ու մենաստանների տաճարների նախատիպը։ Ներսում 11–17-րդ դարերում սրբապատկերներ են, 15-16-րդ դարերում և 17-րդ դարումորմնանկարներ (նկարիչներ Դիոնիսի, Իվան և Բորիս Պաիսեիններ և այլք)։ Ուսպենսկի տաճարը մոսկովյան միտրոպոլիտների, հետագայում՝ «համայն Ռուսիո» պատրիարքների դամբարանն Էր, պետական հանդիսավոր արարողությունների (մոսկովյան ցարերի, հետագայում՝ ռուս, կայսրերի թագադրում և այլն) վայր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։