Վեներա և Էրոս (նկար, Լուկաս Կրանախ Ավագ)
Վեներա և Էրոս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լուկաս Կրանախ Ավագ[1] |
տարի | 1509[2] |
բարձրություն | 213 սանտիմետր[2] |
լայնություն | 102 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Սրբազան Հռոմեական կայսրություն |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[2] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[2] |
հիմնական թեմա | Վեներա և Էրոս |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/c/cranach/lucas_e/09/1venus01.html կայք | |
Ծանոթագրություններ |
«Վեներա և Էրոս», գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագի նկարն է՝ Պետական Էրմիտաժի հավաքածուից։
Նկարը պատկերում է հին հռոմեական սիրո աստվածուհուի Վեներային՝ երեխայի՝ Էրոսի ուղեկցությամբ։ Վեներայի գլխի աջ և ձախ կողմերում գրված է լատինական լեզվով մի ոտանավոր.
Pelle Cupidoneos toto conamine luxus
Ne tuta possideat pectora ceca Venus
(Բոլոր ուժերով քշի Կուպիդոնյան հեշտասիրությունը,
Թե չէ, քո կուրացած հոգուն կտիրանա Վեներան)։
Վեներայի արմունկից ձախ՝ հիմնապաստառի վրա, նկարված է թղթի կտոր՝ նկարչի մենագրությամբ և աշխատանքի տարեթվով` LC 1509, իսկ տվյալների տառերի միջև գրված է Կրանախի ինքնատիպ «ֆիրմային նշան-խորհրդանիշը»՝ վեր բարձրացրած թևերով վիշապ, որը նա օգտագործել է իր բազմաթիվ նկարներում։
Սկզբում նկարը պատկերվել է փայտի վրա, 850-ական թվականներին տեղափոխվել է կտավի վրա, հենց այդ ժամանակ էլ իրականացվել է նկարի առաջին վերականգնումը, որի ժամանակ կողքերից և ներքևից արված ավելացումների հաշվին նկարի հին ձևաչափը՝ (մոտավորապես 170 × 84 սմ), ավելացվել է։ Նկարը ցուցադրվել է հատուկ շրջանակով, որը ծածկել է այդ ավելացումները[3]։
Նկարը հանդիսանում է գերմանական գեղանկարչության մեջ հին աստվածների առաջին մերկ պատկերը (ավելի վաղ մերկ վիճակում պատկերել են միայն Եվային), ինչպես նաև սա Լուկաս Կրանախ Ավագի հին դիցաբանության թեմայով առաջին աշխատանքն է։ Այս աշխատանքը ցույց է տալիս իտալական Վերածննդի ժամանակաշրջանի մշակույթի նկատմամբ Կրանախի հետաքրքրությունը, որտեղ հենց նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել Վեներայի կերպարի՝ որպես կանացի գեղեցկության չափանիշի կայացումը։
Քանի որ Գերմանիայում մերկ բնորդների հետ աշխատելու փորձը նորարարություն է եղել, ապա նկարիչը զերծ չի մնացել հավանական դիտորդներին մարմնական գայթակղությունների համար նախատեսված բարոյագիտական խրատներ տալուց և օգտագործել է նախազգուշական ոտանավոր։ Ոտանավորի հեղինակը հայտնի չէ, մշակութագետ Ա. Խ. Նեմիլովի կարծիքով, հեղինակը նկարչի ընկեր, մարդասեր Խ. Շոյրլն է[4]։
1509 թվականին նկարիչը նմանատիպ թեմայով կատարել է փայտափորագրություն, սակայն դա էականորեն տարբերվել է իր դետալներով՝ Վեներան Էրոսի հետ պատկերվել է այլ դիրքով, որպես հիմնապաստառ օգտագործվել է բնապատկեր և այլն, պահպանված դրոշմներից մեկը գտնվում է Լոնդոնում՝ Բրիտանական թանգարանի հավաքածուում։ Նկարիչը ևս մի քանի անգամ անդրադարձել է այս թեմային. Ն. Ն. Նիկուլինի գնահատականով Կրանախ Ավագի, նրա աշակերտների և հետևորդների վրձնին են պատկանում Վեներայի և Էրոսի պատկերներով երեսունից ավելի նկարներ[5]։
Նկարը գտնվել է Դրեզդենում՝ Բրյուլի հավաքածուում, 1769 թվականին նրա գեղանկարչության ողջ հավաքածուի հետ գնվել է Եկատերինա II կողմից և այդ ժամանակվանից մշտապես գտնվում է Էրմիտաժում։ Ցուցադրվում է Փոքր Էրմիտաժ կառույցում՝ 255 սրահում[6]։
Մշակութագիտության թեկնածու, Պետական Էրմիտաժի արևմտաեվրոպական գեղարվեստական մշակույթի բաժնի ավագ գիտաշխատող Չ. Ա. Մեզենցևան, իր՝ «Գերմանական մշակույթը XV-XVIII դարերում» ակնարկում, նկարների մանրամասն վերլուծություն կատարելով, նշել է.
Կրանախն այստեղ ձևերի նուրբ աստիճանավորման, ուրվագծերի գեղագրության վարպետ է։ Նա իր առջև դժվար գեղանկարչական առաջադրանք է դնում. երկու հիմնական գույների համադրությամբ հասնել ներկերի արդյունավետ հնչեղության՝ խոր սև հիմնապաստառը ներդաշնակվում է մարմնի դեղնաշագանակագույն բաց երանգի հետ։ Պատկերների դժվար գունագեղության կառուցում։ Այս նկարում չզիջելով նամակների թափանցաներկման հոլանդական լավագույն օրինակներին՝ նկարիչը հասնում է մարմնի ներսից մաշկի կատարյալ գույնի «ճառագայթմանը»։ Էրոսի ուլունքների կարմիր և Վեներայի մանյակի կապտամոխրագույն երանգները լրացնում են հասարակ, բայց միաժամանակ շատ դժվար գունային լուծումները[7]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://lucascranach.org/en/RU_ESP_GE680
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38772/
- ↑ Костров П. О подлинном формате «Венеры с Амуром» Л. Кранаха Старшего // Сообщения Государственного Эрмитажа. - 1954. - [Вып.] 6. - С. 40-42.
- ↑ Немилов А. Лукас Кранах (к 400-летию со дня смерти) / Искусство. - 1953. - № 6. - С. 59.
- ↑ Никулин Н. Н. Немецкая и австрийская живопись XV-XVIII веков. Эрмитаж. - СПб.: Искусство-СПБ, 1992. - С. 320-321.
- ↑ Государственный Эрмитаж. - Кранах, Лукас Старший. «Венера и Амур».
- ↑ Мезенцева Ч. А. Искусство Германии XV-XVIII веков. Очерк-путеводитель. - Л.: Искусство, 1988. - С. 23.