Բրյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բրյուլ
Զինանշան
DEU Bruehl (Rhld.) COA.svg

Brühl-Zentrum-mit-Schloss.JPG
Կոորդինատներ: 50°50′0″ հս․ լ. 6°54′0″ ավ. ե. / 50.83333° հս․. լ. 6.90000° ավ. ե. / 50.83333; 6.90000
Երկիր Գերմանիա Գերմանիա
Հիմնադրված է 1285 թ.
Մակերես 36,12 կմ²
ԲԾՄ 65±1 մետր
Բնակչություն 44 144 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[1]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 02232
Փոստային ինդեքսներ 50321
Ավտոմոբիլային կոդ BM
Պաշտոնական կայք bruehl.de
##Բրյուլ (Գերմանիա)
Red pog.png

Բրյուլ, քաղաք Գերմանիայի Ռեինլանդ տարածաշրջանում։ Տեղակայված է Ռեյն-Էրֆտի շրջանում, Քյոլն քաղաքի կենտրոնից 20 կմ դեպի հարավ և Կոտտենֆորստ-Վիլե բնական արգելոցի եզրին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուլը ստացել է քաղաքային արտոնություններ 1285 թվականին։ 1567 թվականից Բրյուլ քաղաքը Քյոլնի եպիսկոպոսների նստավայրն էր։ 18-րդ դարին եպիսկոպոս Կլեմենս Ավգուստ Բավարսկին նախկին ավերված կառույցի փոխարեն կառուցել է քաղաքի կենտրոնին մոտ Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ պալատները։ Այսօր երկուսն էլ ներառվում են Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մինչև 1990 թվականը Աուգուստուսբուրգ պալատը ֆեդերալ կառավարության կողմից օգտագործվել էր Արևմտյան Գերմանիայի ղեկավարների այցելության շրջան։

Քաղաքապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլի Մենգել (1996-1999)
  • Մայքլ Կրիյուզբերգ (1999-2013)
  • Դիտեր Ֆրեյտագ (սկսած 2014 թվականից)

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆանտազյալանդ զվարճանքի այգի
  • Մաքս Էրնստի թանգարան, բացվել է 2005 թվականին։ Ցուցադրվել են արվեստագետի քանդակներն ու նկարները, ով ծնվել է Բրյուլում։
  • Պատմությունը և խեցեգործությունը ներկայացված են քաղաքի կենտրոնում գտնվող երկու փոքր թանգարաններում։

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուլի կայարանը Արևմտյան Հռենոս երկաթուղու վրա է, իսկ մոտակա Կիերբերգ կայանը՝ Էյֆել երկաթուղու։ Բրյուլին նաև ունի մի քանի կանգառ Քյոլնի երկաթուղու 18 գծի վրա։

Քաղաքի հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքս Էրնստ (1891–1976), նկարիչ և քանդակագործ
  • Էլիզ Շմիտ (1921–1995), քաղաքական գործիչ և առաջին քաղաքապետը Քյոլն շրջանի
  • Ջոզեֆ Էնգել (1922–1978), պատմաբան
  • Մյուլեր Բրյուլ Հելմուտ (1933–2012), Աուգուստուսբուրգ պալատի մոտ գտնվող Բրյուխ Շլոսսոնզերտեի դիրիժոր և նախաձեռնող
  • Էրիկա Ռեիլհեն (ծնվել է 1936 թվականին), աստվածաբան և «գերմանական բողոքական եկեղեցական օրվա նախկին նախագահ»
  • Ռեյներ Կալմունդ (ծնվել է 1948 թվականին), ֆուտբոլի մարզիչ և Բայեր Լևերկուզենի նախկին կազմակերպիչը
  • Հանս Լեյենդեկեր (ծնվել է 1949 թվականին), լրագրող
  • Հեյնց Ժոզեֆ Կեր (1950–2014), ֆուտբոլիստ
  • Պատրիկ Հեմգեսբերգ (ծնվել է 1973 թվականին),գերմանացի երգահան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.landesdatenbank.nrw.de/ldbnrw/online;?sequenz=statistikTabellen&selectionname=12410