Jump to content

Վացլավ Չտվրտեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վացլավ Չտվրտեկ
չեխ․՝ Václav Čtvrtek
Ծննդյան անունչեխ․՝ Václav Cafourek
Ծնվել էապրիլի 4, 1911(1911-04-04)[1][1][1][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][1][1][…]
Վախճանվել էնոյեմբերի 6, 1976(1976-11-06)[1][1][1][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[1][1][1][…]
ԳերեզմանCemetery in Vokovice
Գրական անունHuge Prattler, Jan Neděla և Karel Poledne
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, գիտաֆանտաստիկ գրող, խմբագիր և դրամատուրգ
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Պարգևներ
 Václav Čtvrtek Վիքիպահեստում

Վացլավ Չտվրտեկ (չեխ․՝ Václav Čtvrtek), իսկական անուն-ազգանունը՝ Վացլավ Կաֆոուրեկ, չեխ․՝ Václav Cafourek, ապրիլի 4, 1911(1911-04-04)[1][1][1][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][1][1][…] - նոյեմբերի 6, 1976(1976-11-06)[1][1][1][…], Պրահա, Չեխոսլովակիա[1][1][1][…]), չեխ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պրահայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Յիչին՝ պապու մոտ։ Հետագայում իր շատ ստեղծագործություններում ներկայացնում է այս քաղաքը որպես գործողության վայր։ Պատերազմից և հոր վերադարձից հետո ընտանիքը վերադառնում է Պրահա։ Այդ ժամանակ հայրը գրեթե ամեն գիշեր երեխաներին պատմում էր չեխ կոշկակարի մասին, որն անցել է համաշխարհային պատերազմի միջով։ Այդ պատմությունները ոգեշնչեցին ապագա գրողին, որպեսզի հետագայում գրի իր որոշ ստեղծագործություններ։

1931 թվականին Պրահայում ավարտում է միջնակարգ դպրոցը, որից հետո հոր հորդորով ուսումը շարունակում է Կարլովի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Երեք կիսամյակ սովորելուց հետո թողնում է ուսումը և ընդունվում է աշխատանքի որպես գրագիր։ Նրա պաշտոնը բարձրանում է մինչ ֆինանսական տնօրենի պարտականությունները։

Երեխաների համար առաջին ստեղծագործությունները հրապարակել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Աշխատակցել է մի շարք մանկական պարբերականների։

1949 թվականին որպես սցենարիստ աշխատանքի է անցնում Չեխոսլովակիայի ռադիոյում, որտեղ հետագայում աշխատում է որպես մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր։

1950-ական թվականների վերջերին մուլտֆիլմերի համար սցենարներ է գրում, որոնք նկարահանվում էին չեխոսլովակյան հեռուստատեսությամբ։

Գրական գործունեության ամենակտիվ շրջանը նրա համար եղել է 1960-ական թվականները, երբ նա հեքիաթներ էր գրում։ 1975 թվականին արժանացել է Յիչինի պատվավոր քաղաքացի կոչումին։

Վացլավ Չտվրտեկը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մենք՝ երեք ընկեր, մեկ էլ շունը մեր (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1964, 182 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Շ. Գրիգորյան։

Ծանաթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացլավ Չտվրտեկ» հոդվածին։