Վացլավ Չտվրտեկ
Վացլավ Չտվրտեկ չեխ․՝ Václav Čtvrtek | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Václav Cafourek |
Ծնվել է | ապրիլի 4, 1911[1][1][1][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][1][1][…] |
Վախճանվել է | նոյեմբերի 6, 1976[1][1][1][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[1][1][1][…] |
Գերեզման | Cemetery in Vokovice |
Գրական անուն | Huge Prattler, Jan Neděla և Karel Poledne |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | ֆրանսերեն և չեխերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Պարգևներ | Ժպիտի շքանշան և honorary citizen of Jičín? |
Վացլավ Չտվրտեկ (չեխ․՝ Václav Čtvrtek), իսկական անուն-ազգանունը՝ Վացլավ Կաֆոուրեկ, չեխ․՝ Václav Cafourek, ապրիլի 4, 1911[1][1][1][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][1][1][…] - նոյեմբերի 6, 1976[1][1][1][…], Պրահա, Չեխոսլովակիա[1][1][1][…]), չեխ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Պրահայում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Յիչին՝ պապու մոտ: Հետագայում իր շատ ստեղծագործություններում ներկայացնում է այս քաղաքը որպես գործողության վայր: Պատերազմից և հոր վերադարձից հետո ընտանիքը վերադառնում է Պրահա: Այդ ժամանակ հայրը գրեթե ամեն գիշեր երեխաներին պատմում էր չեխ կոշկակարի մասին, որն անցել է համաշխարհային պատերազմի միջով: Այդ պատմությունները ոգեշնչեցին ապագա գրողին, որպեսզի հետագայում գրի իր որոշ ստեղծագործություններ:
1931 թվականին Պրահայում ավարտում է միջնակարգ դպրոցը, որից հետո հոր հորդորով ուսումը շարունակում է Կարլովի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Երեք կիսամյակ սովորելուց հետո թողնում է ուսումը և ընդունվում է աշխատանքի որպես գրագիր: Նրա պաշտոնը բարձրանում է մինչ ֆինանսական տնօրենի պարտականությունները:
Երեխաների համար առաջին ստեղծագործությունները հրապարակել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Աշխատակցել է մի շարք մանկական պարբերականների:
1949 թվականին որպես սցենարիստ աշխատանքի է անցնում Չեխոսլովակիայի ռադիոյում, որտեղ հետագայում աշխատում է որպես մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր:
1950-ական թվականների վերջերին մուլտֆիլմերի համար սցենարներ է գրում, որոնք նկարահանվում էին չեխոսլովակյան հեռուստատեսությամբ:
Գրական գործունեության ամենակտիվ շրջանը նրա համար եղել է 1960-ական թվականները, երբ նա հեքիաթներ էր գրում: 1975 թվականին արժանացել է Յիչինի պատվավոր քաղաքացի կոչումին:
Վացլավ Չտվրտեկը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մենք՝ երեք ընկեր, մեկ էլ շունը մեր (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1964, 182 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Շ. Գրիգորյան:
Ծանաթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|