Վացլավ Միխալսկի
Վացլավ Միխալսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1938 |
Ծննդավայր | Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 5, 2024[1] (85 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և հրատարակիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Կայք | vmihalsky.narod.ru |
Վացլավ Վացլավովիչ Միխալսկի (ռուս.՝ Ва́цлав Ва́цлавович Миха́льский, հունիսի 27, 1938, Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 2024[1]), խորհրդային և ռուս գրող, սցենարիստ, հրատարակիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ պապը 19-րդ դարի կեսերին Լեհաստանից արտաքսվել է Կովկաս, որտեղ էլ զոհվել է Կովկասյան պատերազմի մարտադաշտերում։
Վացլավը ծնվել է Տագանրոգում[2] աշխատավորների ընտանիքում։ Հայրը լեհ Վացլավ Ադամովիչ Միխալսկին էր, իսկ մայրը՝ ռուս Զինաիդա Ստեպանովնա Ուդովիչենկոն։ Հոր ձերբակալությունից հետո Վացլավ-կրտսերը տեղափոխվել է Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, որտեղ էլ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը։ Միխալսկին ապրել է նաև Կաբարդա-Բալկարիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում և Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ում։ 1965 թվականին ավարտել է Ա. Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, իսկ 1975 թվականին՝ ԽՍՀՄ պետկինոյին կից սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։
Վացլավ Միխալսկին բազմաթիվ արձակ ստեղծագործությունների և մի շարք կինոսցենարների հեղինակ է։ 1990 թվականին նա ստեղծել է «Սոգլասիե» («Համաձայնություն») ամսագիրը, որը 1994 թվականին դարձել է նույնանուն հրատարակչություն[3], որի գլխավոր տնօրենն ու գլխավոր խմբագիրն է։ «Համաձայնություն», «DIXI», «Ռուսաստանի սեփականություն» հրատարակչական ծրագրերի հեղինակն է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվականի Ռուսաստանի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում՝ «Գարուն Կարթագենում» վեպի համար։
Վիպակներ և վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բալլադ հին զենքի մասին» (1964)
- «Կատենկա» (1965)
- «Տասնյոթ ձախ ճտքակոշիկ» (1967)
- «Գաղտնի ողորմածություններ» (1982)
- «Վառարան»
- «Ամուրի կյանք»
- Ռուսական արտագաղթի առաջին ալիքի ճակատագրի մասին վեպերի շարք.
- «Գարուն Կարթագենում» (2001)
- «Միայնակի համար ամեն տեղ անապատ է» (2003)
- «Ուրախության համար պետք է երկու հոգի» (2006)
- «Համաձայնության տաճար» (2008)
- «Բուն Բարեկենդան» (2009)
- «Ժամանակների գետը։ Ave Maria» (2010)
- «Ադամ. առաջին մարդը» (2014)
- Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով (2014)
Գեղարվեստական ֆիլմերի սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բալլադ հին զենքի մասին» (1986)
- «Կատենկա» (1987)
- «Գաղտնի ողորմածություններ» (1989)
- «Տասնյոթ ձախ ճտքակոշիկ» (1991)
Վացլավ Միխալսկու ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն և այլ լեզուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Умер Вацлав Михальский, сценарист "Катеньки" и "Семнадцати левых сапог"
- ↑ Прозоровский В. Вацлав Михальский: возвращение на родину // Новый таганрогский курьер. — 2017. — 25 июня. — С. 7.
- ↑ Издательство «Согласие»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия Таганрога, издательство «АНТОН», Таганрог, 2008 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vatslav Mikhalsky (англ.) на сайте Internet Movie Database
- Издательство «Согласие»: http://so-glasie.ru
|
- Հունիսի 27 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ռոստովի մարզում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 2024 մահեր
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային սցենարիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուս գրողներ
- Ռուս հրատարակիչներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ