Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Հովսեփի Հովսեփյան (հոկտեմբերի 20 , 1932 (1932-10-20 ) [1] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ ), հայ թեթև ատլետ , մարզաձևը՝ գնդի հրում , սպորտի վաստակավոր վարպետ (1982)։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1982)։
Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը (1959)։ Ուսանողական համաշխարհային խաղերի կրկնակի (1954, 1957), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների կրկնակի (1956, 1959), ԽՍՀՄ հնգակի (1954-56, 1958, 1959) չեմպիոն։ ԽՍՀՄ ութակի, ծածկած մարզասրահների Եվրոպայի (1961) ռեկորդակիր ։ 1977-1994 թվականները աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում ։ 1961 թվականին հայ մարզիկներից առաջինն է արժանացել «Սպորտային բացառիկ նվաճումների համար» ԽՍՀՄ մեծ ոսկե մեդալի։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։