Վարամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վարամին
պարս.՝ ورامین‎
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրանի նահանգ
ՇահրեստանՎարամին
ԲԾՄ920 մետր
Բնակչություն225 628 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0291
Պաշտոնական կայքvaramincity.ir(պարս.)
Վարամին (Իրան)##
Վարամին (Իրան)

Վարամին (պարս.՝ ورامین‎), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում։ հանդիսանում է համանուն Վարամին շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 225 628 մարդ (2016)[1][2]։ Գտնվում է Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք։ Երկաթուղային կայարան է Թեհրան-Մաշհադ երկաթգծի վրա։

Բնակչութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 225 628 մարդ, որոնք կազմում էին 69 190 տնտեսություն[3]։ Վարամինը Թեհրան օսթանի բնակչությամբ իններորդ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակչություն 5205[5] 11 183[6] 58 311[7] 77 624[8] 107 233[8] 208 569[9] 218 991[10] 225 628[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնադրման ամսաթիվը անհայտ է։ Ենթադրվում է, որ Վարամինը դա հին Վարենա քաղաքն է, որը հիշատակված է զրադաշտականության սուրբ գիրքում՝ Ավեստայում[11]։ 14-րդ դարում Վարամինը ծաղկում էր ապրում, արագորեն զարգանում և համարվում էր հարակից լայն շրջանի ամենախնամված քաղաք։ Սեֆյանների օրոք, Թահմասպ I շահը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձրել Թեհրանին, և մոտակա Վարամինը սկսում է անկում ապրել։ Ճարտարապետ Դելաֆոյը, որը Նասր ադ Դին Շահի օրոք բազմիցս այցելել է Վարամին իր ամուսնու՝ Մարսելի ուղեկցությամբ, մանրամասն նկարագրել է քաղաքը[12]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամե մզկիթ

Վարամինի ամենակարևոր տեսարժան վայրը քաղաքի հարավում գտնվող Ջամե մզկիթն է։ Այն համարվում է Իրանի ամենախոշոր մզկիթը։ Ունի չորս այվան և շքեղորեն ձևավորված է թե՛ ներսից, թե՛ դրսից։ 1931 թվականին ընդգրկվել է Իրանի մշակութային ժառանգության ցանկում։ Կառուցումը լիովին ավարտվել է 1325-1326 թվականներին և վերակառուցման է ենթարկվել 1436 թվականին, Միրզա Շահրուխի օրոք, (Թիմուրիդների տոհմ)[12]։

Յուսուֆ Ռազիի աշտարակ-դամբարան

Ալլահ-էդ դինի աշտարակը գտնվում է Ջամե մզկիթի հյուսիսում, Վարամինի կենտրոնական հրապարակի կողքին։ Բարձրությունը 17 մետր է, ունի գեղեցիկ կոնաձև գմբեթ։ Համարվում է իրանական արվեստի հիանալի օրինակ։ Կառուցվել է 1289 թվականին։ Աշտարակը բաժանված է երկու մասի` ստորին մասը 12 մ բարձրությամբ, իսկ վերին մասը` 5 մ բարձրություն ունեցող գմբեթ, որը վերևում զարդարված է երկրաչափական գծերով[12]։ Իրաջի միջնաբերդը գտնվում է Վարամինի հյուսիս-արևելքում գտնվող Ջաֆարաբադ գյուղի մոտակայքում։ Իրանի ամենամեծ ամրոցներից մեկն է։ Դրա շինարարության մեջ օգտագործվել է կավ և աղյուսներ։ Կառուցվել է Սասանյանների ժամանակաշրջանում ու համարվում է աշխարհի ամենահետաքրքիր և ուշագրավ շենքերից մեկ։ Բայց հազարամյակների ընթացքում կրել է լուրջ վնասներ։ Ամրոցի եզակիությունը նշում է եվրոպական հնագետ Քլայսը` նշելով դրա հսկայական չափերը։ Ամրոցը ձգվում է 1250 մետր հյուսիսից հարավ և արևմուտքից արևելքից՝ 1214 մետր։ Մի ժամանակ ունեցել էր չորս դարպաս, որոնցից պահպանվել են միայն գլխավորները։ Ամրոցի պատերի հաստությունը 17-22 մետր է[13]։

Յուսուֆ Ռազիի դամբարանը ուխտատեղի է տեղացիների համար։

Սեյիդ Ֆատհուլայի դամբարանը գտնվում է նրա գերեմանի վրա։ Վերջինս տեղացիների հոգևոր ուսուցիչն էր․ նրա նախնիները եկել են Մեքքայից Ռեյ և Վարամին։ Դամբարանի հին շենքը նորացվել է, և այնտեղ անցկացվում են կրոնական արարողություններ[14]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարի գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլահ-էդ դինի աշտարակ

Վարամինում է գտնվում առաջին շաքարի գործարանը Իրանում և Մերձավոր Արևելքում։ Այն կառուցվել է 1934-1935 թվականներին ճարտարապետ Ն. Լ. Մարկովի կողմից։ Վերջերս դրա արդատրությունը կրճատվել է` բաղադրիչների պակասի պատճառով[15][16]։

Բուսական յուղի արտադրման գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարամինի բուսայուղի գործարանը կառուցվել է 1938-1939 թվականներին և հանդիսանում է Իրանում առաջին արտադրողը[17]։

Ձեռակերտ արվեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգերի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարամինում արտադրվող գորգերն ու ծածկոցները մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Դրանք բաղկացած են 100% մետաքսից[18]։ Նրանք ունեն երկրաչափական նախշեր և կրկնվող մեդալիոններ։ Վերջիններս հիմնականում հանդիպում են ուղեգորգերի վրա։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարամինի գորգ

1985 թվականին քաղաքում կառուցվել է Ազադի իսլամական համալսարանը։ Այնտեղ սովորողները ուսումնասիրում են 86 տարբեր մասնագիտություններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Tehran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. World Gazetteer: Varāmīn (անգլ.)
  8. 8,0 8,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. AVESTA: VENDIDAD (English): Fargard 1
  12. 12,0 12,1 12,2 http://russian.irib.ir/tematicheskie-programi/культура/turism-v-irane/item/272752-округ-варамин
  13. https://seeiran.ir/قلعه-ایرج/
  14. http://www.mehrnews.com/news/1565175/جاذبه-های-آثار-تاریخی-و-گردشگری-ورامین-در-وارناشهر-نظاره-گر
  15. «قديمي ترين کارخانه قند ايران تعطيل شد». www.parsine.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. (պարս.)
  16. «یادگارهای جناب نیکلای». www.tebyan.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (պարս.)
  17. «روغنکشی شماره ی یک ورامین». www.khoec.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. (պարս.)
  18. «Varamin carpets in Little Persia». www.little-persia.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարամին» հոդվածին։