Վառգոշ Գնթունի
Արտաքին տեսք
Վառգոշ Գնթունի | ||
Այրարատի Գնթունիք (Նիգ) գավառը | ||
| ||
---|---|---|
480-ականներ | ||
Ծննդյան օր | 5-րդ դար | |
Վախճանի օր | 5-րդ դար | |
Դինաստիա | Գնթունիներ | |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
Վառգոշ Գնթունի (5-րդ դար - 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Այրարատ աշխարհի Գնթունիք (Նիգ) գավառի տանուտերը, Գնթունիների նախարարական տոհմից[1]։
Վահանանց պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
481 թվականին Այրարատ աշխարհի Մասյացոտն գավառի Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, Վառգոշ Գնթունին ու Վասակ Սահառունին իբրև գուժկան հասնում են Դվին և կեղծ լուր են տարածում ճակատամարտում պարտության մասին[1]։ Դվինում գտնվող Հայոց մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետ Վահան Մամիկոնյանն ու Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը մի պահ հավատում են այդ լուրին, սակայն հասնում է Առաստոմ Գնունին և հաղորդում հաղթանակի ավետիսը, իսկ նրա հետևից՝ հաղթական հեծելազորը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 42․
- ↑ «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 200․