1905 թվականին սովորել է Մոսկվայի համալսարանում, 1906 թվականին՝ Գերմանիայում։ 1907-1917 թվականներին կուսակցական ագիտացիոն աշխատանքներ է տարել Մոսկվայում, Տվերում, Խարկովում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել էր ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ 6-րդ համագումարի պատգամավոր։ 1917 թվականի հոկտեմբերին՝ Իյարկովի ՌՀԿ–ի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌԽՖՍՀ պետական բանկի կառավարիչ, ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ) նախագահ (մինչև 1918 թվականի մարտը), ապա աշխատել է «Պրավդա» թերթի խմբագրությունում և ԺՏԲԽ–ում։ 1918 թվականի գարնանը եղել է «ձախ կոմունիստներ»-ի պլատֆորմի հեղինակներից մեկը։ 1920 թվականին՝ Տուլայի նահանգային գործադիր կոմիտեի նախագահ, Պարենժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1920-1921 թվականներին՝ «Դեմոկրատական ցենտրալիզմ» հակակուսակցական խմբի ակտիվ գործիչներից։ 1921-1923 թվականներին՝ Հողժողկոմի, ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Հարել էր տրոցկիստական օպոզիցիային, ապա հեռացել դրանից։ 1923-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը Շվեդիայում։ 1925-1928 թվականներին՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահության անդամ, Կենտրոնական վիճվարչության կառավարիչ։ 1929 թվականից՝ ԽՍՀՄ ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Կուսակցության 7-11, 14-17-րդ համագումարների պատգամավոր, 10, 14-17-րդ համագումարներում ընտրվել էր ԿԿ–ի անդամության թեկնածու։ Կոմինտերնի 1-ին կոնգրեսի (1919 թ.) պատվիրակ։ Եղել է տնտեսագիտական հարցերի վերաբերյալ աշխատությունների հեղինակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 563)։