Վալենտինա Գորինևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Գորինևսկայա
Ծնվել է1882
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1953(1953-09-25)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտ (1908)
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Ծնողներհայր՝ Վալենտին Գորինևսկի
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Վալենտինա Գորինևսկայա (ռուս.՝ Валентина Валентиновна Гориневская, 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1953(1953-09-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական վնասվածքաբանության հիմնադիրներից, բժշկական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1943)[1], բժշկական ծառայության գնդապետ[2]։ Ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Գորինևսկայան ծնվել է 1882 թվականին Սանկտ Պետերբուրգում, պրոֆեսոր Վ. Վ. Գորնիևսկու ընտանիքում։ 1908 թվականին ավարտել է Կանանց բժշկական ինստիտուտը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է որպես վիրաբույժ Արևմտյան ռազմաճակատի հոսպիտալներում։ 1920 թվականին, երբ Սամարայում Պետական համալսարանի բազայի վրա ստեղծվեց ընդհանուր վիրաբուժության ամբիոնը, ամբիոնի վարիչ նշանակվեց այդ ժամանակաշրջանում ճանաչված ռուս վնասվածքաբան Վալենտինա Վալենտինովնա Գորինևսկայան։ Գիտական կադրերի պատրաստման նպատակով Գորինևսկայայի կողմից ստեղծվեց ուսանողական գիտական խմբակ, որը 1923 թվականին դարձավ համալսարանի բժշկական ֆակուլտետի Ուսանողական գիտական խորհուրդ։

1925 թվականին Գորինևսկայան վերադարձավ Մոսկվա և 1931 թվականին դարձավ Մոսկվայի Բուժական-պրոտեզավորման ինստիտուտի վնասվածքաբանության բաժամունքի վարիչ։ 1932 թվականին Գորինևսկայան դարձավ Սկլիֆասոֆսկու անվան շտապ օգնության ԳՀԻ վնասվածքաբանության բաժամունքի վարիչի առաջին տեղակալը, գլխավորելով այն մինչև 1939 թվականը։ Միաժամանակ ղեկավարել է Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի վնասվածքաբանության ամբիոնը և վնասվածքաբանություն է դասավանդել մոսկովյան ինստիտուտներում։ 1936 թվականին նա նկարագրեց որոշ ոսկորների կոտրվածքի ախտանիշները, որոնք կոչվեցին «Գորինևսկու ախտանիշեր»[3]։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Վ. Վ. Գորինևսկայան Կարմիր Բանակի Գլխավոր ռազմասանիտարական Վարչության հրահանգիչ-խորհրդականն էր և զբաղվում էր երկրում թեթև վիրավորվածների համար հոսպիտալների ստեղծմամբ։ 1945 թվականին «Սովետական կին» ամսագրում հրապարակվեց նրա մասին հոդված «Վիրաբույժը ռազմաճակատում»։ 1944 թվականին լույս է տեսել նրա «Թեթև վիրավորվածների կոմպլեքս բուժումը հոսպիտալներում» մենագրությունը։ Մինչև 1953 թվականը Գորինևսկայան ղեկավարել է Բժիշկների կատարելագործման Կենտրոնական ինստիտուտի ռազմա-դաշտային վիրաբուժության ամբիոնը[4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1957 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատան աճյունասափորանոցում, հոր և քրոջ Վերոնիկայի հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Դրոշի շքանշան
  • Կարմիր Աստղի շքանշան
  • մեդալներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кнопов М. Ш., Тарануха В. К. Видный отечественный травматолог: (К 130-летию со дня рождения профессора В. В. Гориневской) // Вестник травматологии и ортопедии. — 2011. — № 4. — С. 87-90.
Արտաքին պատկերներ
Գորինևսկայայի հուշատախտակը Նովոդևիչյան գերեզմանատանը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гориневская Валентина Валентиновна». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Гориневская Валентина Валентиновна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  3. Гориневской Симптом
  4. ГОРИНЕВСКАЯ Валентина Валентиновна

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]