Վալենտինա Գորինևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վալենտինա Գորինևսկայա
Ծնվել է1882
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1953(1953-09-25)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԿանանց բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Ծնողներհայր՝ Վալենտին Գորինևսկի
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Վալենտինա Գորինևսկայա (ռուս.՝ Валентина Валентиновна Гориневская, 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1953(1953-09-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական վնասվածքաբանության հիմնադիրներից, բժշկական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1943)[1], բժշկական ծառայության գնդապետ[2]: Ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Գորինևսկայան ծնվել է 1882 թվականին Սանկտ Պետերբուրգում, պրոֆեսոր Վ. Վ. Գորնիևսկու ընտանիքում: 1908 թվականին ավարտել է Կանանց բժշկական ինստիտուտը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է որպես վիրաբույժ Արևմտյան ռազմաճակատի հոսպիտալներում: 1920 թվականին, երբ Սամարայում Պետական համալսարանի բազայի վրա ստեղծվեց ընդհանուր վիրաբուժության ամբիոնը, ամբիոնի վարիչ նշանակվեց այդ ժամանակաշրջանում ճանաչված ռուս վնասվածքաբան Վալենտինա Վալենտինովնա Գորինևսկայան: Գիտական կադրերի պատրաստման նպատակով Գորինևսկայայի կողմից ստեղծվեց ուսանողական գիտական խմբակ, որը 1923 թվականին դարձավ համալսարանի բժշկական ֆակուլտետի Ուսանողական գիտական խորհուրդ:

1925 թվականին Գորինևսկայան վերադարձավ Մոսկվա և 1931 թվականին դարձավ Մոսկվայի Բուժական-պրոտեզավորման ինստիտուտի վնասվածքաբանության բաժամունքի վարիչ: 1932 թվականին Գորինևսկայան դարձավ Սկլիֆասոֆսկու անվան շտապ օգնության ԳՀԻ վնասվածքաբանության բաժամունքի վարիչի առաջին տեղակալը, գլխավորելով այն մինչև 1939 թվականը: Միաժամանակ ղեկավարել է Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի վնասվածքաբանության ամբիոնը և վնասվածքաբանություն է դասավանդել մոսկովյան ինստիտուտներում: 1936 թվականին նա նկարագրեց որոշ ոսկորների կոտրվածքի ախտանիշները, որոնք կոչվեցին «Գորինևսկու ախտանիշեր»[3]:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Վ. Վ. Գորինևսկայան Կարմիր Բանակի Գլխավոր ռազմասանիտարական Վարչության հրահանգիչ-խորհրդականն էր և զբաղվում էր երկրում թեթև վիրավորվածների համար հոսպիտալների ստեղծմամբ: 1945 թվականին «Սովետական կին» ամսագրում հրապարակվեց նրա մասին հոդված «Վիրաբույժը ռազմաճակատում»: 1944 թվականին լույս է տեսել նրա «Թեթև վիրավորվածների կոմպլեքս բուժումը հոսպիտալներում» մենագրությունը: Մինչև 1953 թվականը Գորինևսկայան ղեկավարել է Բժիշկների կատարելագործման Կենտրոնական ինստիտուտի ռազմա-դաշտային վիրաբուժության ամբիոնը[4]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1957 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատան աճյունասափորանոցում, հոր և քրոջ Վերոնիկայի հետ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր Դրոշի շքանշան
  • Կարմիր Աստղի շքանշան
  • մեդալներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кнопов М. Ш., Тарануха В. К. Видный отечественный травматолог: (К 130-летию со дня рождения профессора В. В. Гориневской) // Вестник травматологии и ортопедии. — 2011. — № 4. — С. 87-90.
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Գորինևսկայայի հուշատախտակը Նովոդևիչյան գերեզմանատանը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]