Վալենտին Սորոկին
Վալենտին Վասիլիի Սորոկին ռուս.՝ Валенти́н Васи́льевич Соро́кин | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Զիլաիրսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ռուսաստան |
Կրթություն | Գրական բարձրագույն կուրսեր |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական և ակնարկ |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Անմահ մարշալը» («Бессмертный маршал») «Ինձ Ռուսաստանը սիրտ է նվիրել» (ռուս.՝ «Мне Россия сердце подарила») «Ես հանգիստ չունեմ» (ռուս.՝ «Я не знаю покоя») «Ուզում եմ քամի լինել» (ռուս.՝ «Хочу быть ветром», 1982) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան Բարեկամության շքանշան Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1974) ՌՍՖՍՀ Մաքիմ Գորկու անվան պետական մրցանակ (1986) |
Վալենտին Վասիլիի Սորոկին (ռուս.՝ Валенти́н Васи́льевич Соро́кин, ծնվ.՝ 25 հուլիսի, 1936, Իվաշլա, Բաշկիրիայի ԻԽՍՀ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող և հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենտին Սորոկինը ծնվել է 1936 թվականի հուլիսի 25-ին Իվաշլա բնակավայրում (ներկայում՝ Բաշկորտոստան), անտառապահի բազմազավակ ընտանիքում։ Ծնողներն են Վասիլի և Աննա Սորոկինները։ Հայրը Հայրենական Մեծ պատերազմից վերադարձել էր հաշմանդամ, ավագ եղբայրը մահացել էր դժբախտ պատահարի արդյունքում։ Վալենտին Սորոկինը 14 տարեկան հասակում ընդունվում է ֆաբրիկային ուսումնարան։ Չելյաբինսկի մետալուրգիական գործարանում տասը տարի աշխատել է որպես էլեկտրակռունկի օպերատոր։
Ավարտել է երեկոյան դպրոցն ու լեռնամետալուրգիական տեխնիկումը։ 1962 թվականին տեղափոխվում է Մոսկվա Գրական բարձրագույն կուրսերում սովորելու նպատակով։ Ավարտելուց հետո 1965-1967 թվականներին գլխավորել է Սարատովի «Волга» ամսագրի գրական բաժինը։ 1968—1969 թվականներին «Молодая гвардия» ամսագրում վարել է նոթագրության ու հրապարակախոսության բաժինը։
1970-1980 թվականներին Վալենտին Սորոկինը աշխատել է որպես «Современник» հրատարակչության գլխավոր խմբագիր։
1978 թվականից սկսած Վալենտին Սորոկինն ու «Современник» հրատարակչության ղեկավարությունը հալածանքների են ենթարկվում իշխանությունների կողմից։ Վալենտին Սորոկինին զրկում ն բնակարանից, ենթարկում կուսակցական քննադատության։
1983-ական թվականներին Վալենտին Սորոկինը ղեկավարում էր Գրական բարձրագույն կուրսերը։
1990 թվականին ստորագրել է «74-ի նամակը»։
ԽՍՀՄ փլուզումից հետո Վալենտին Սորոկինը եղել է ԽՍՀՄ Գրողների միության համանախագահ, ապա եղել է Գրողների միությունների միջազգային միության գործադիր կոմիտեի նախագահ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին ստեղծագործությունները Վալենտին Սորոկինը տպագրել է շրջանային, ապա մարզային մամուլում։ 1957 թվականին նրա ստեղծագործություններն ընդգրկվել են Ն. Վորոնովի ալմանախներում, 1960 թվականին լույս է տեսնում Սորոկինի առաջին գիրքը՝ «Երազանք» (ռուս.՝ «Мечта»), որի որոշ բանաստեղծություններ քննադատներին առիթ տվեցին Սորոկինին դասել «բանվորական գրողների» շարքում։ Սակայն 1962 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների «Ինձ Ռուսաստանը սիրտ է նվիրել» (ռուս.՝ «Мне Россия сердце подарила») և «Ես հանգիստ չունեմ» (ռուս.՝ «Я не знаю покоя») գրքերը, որոնցում քնարական հերոսն իր առջև բոլորովին այլ խնդիրներ է դնում։
1962 թվականին Լեոնիդ Սոբոլևի, Բորիս Ռուչյովի, Վասիլի Ֆյոդորովի երաշխավորագրերով Վալենտին Սորոկինն ընդունվում է ԽՍՀՄ Գրողների միություն։
1970-ական Սորոկինը գրում է մի շարք պոեմներ, այդ թվում՝ «Евпатий Коловрат», «Пролетарий», «Дмитрий Донской», «Сейитназар», «Красный волгарь», «Две совы», «Золотая»։
1980-ական թվականներին Սորոկինը մի քանի անգամ փորձում է հրատարակել «Անմահ մարշալը» (ռուս.՝ «Бессмертный маршал») էպիկական պոեմը (Գեորգի Ժուկովի մասին), որ նա գրել էր դեռ 1978 թվականին, սակայն քաղաքական գրաքննադատությունը նրանցից հանում էր հարյուրավոր տողեր։ Պոեմն ամբողջավին հրատարակվել է միայն 1989 թվականին[1]։
1980-թվականների վերջին ու 1990-ական թվականների սկզբին Վալենտին Սորոկինը հրատարակում է ռուս բանաստեղծներ Սերգեյ Եսենինի, Բորիս Կորնիլովի, Պավել Վասիլևի, Նիկոլայ Ռուբցովի և այլոց մասին հուշերի շարք, որոնք հետագայում մտան «Բանաստեղծի խաչը» (ռուս.՝ «Крест поэта», 1995) վավերագրական-հրապարակախոսական գրքի մեջ։ Ինչպես նաև գրում է հուշեր ռուս ժամանակակից գրողներ Բորիս Ռուչյովի, Լյուդմիլա Տատյանիևայի, Վ. Ֆյոդորովի, Պյոտր Պրոսկուրինի, Յուրի Բոնդարևի, Եգոր Իսաևի, Վ. Սեմակինի, Ի. Շևցովի, Նիկոլայ Վորոնովի, Իվան Ակուլովի, Դմիտրի Կովալյովի, Վիկտոր Բոկովի, Վ. ՅժԿոչետկովի, Վլադիլեն Մաշկովցևի, Ա. Ֆիլատովի, Սերգեյ Սոկոլինի և այլոց մասին։
Վալենտին Սորոկինի բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով, արաբերեն ու հինդի։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мечта։ Стихи. Челябинск, 1960.
- Мне Россия сердце подарила։ Стихи. Челябинск, 1962.
- Я не знаю покоя։ Стихи. Челябинск, 1962.
- Ручное солнце։ Стихи. М., 1963.
- Лирика։ Стихи. Челябинск, 1966.
- Библиотечка избранной лирики. Валентин Сорокин։ Стихи. / Вс. ст. Михаила Беляева, М., 1966.
- Разговор с любимой։ Стихи и поэмы. Саратов, 1968.
- Голубые перевалы։ Стихи. М., 1970.
- Проплывают облака։ Стихи. М., 1971.
- За журавлиным голосом։ Стихи и поэмы. М., 1972.
- Клик. Стихотворения и поэмы. М., 1973.
- Огонь։ Поэмы. М., 1973.
- Грустят березы, Стихи. М., 1974.
- Признание։ Стихи, поэмы. / Вст. ст. М. Львова. М., 1974.
- Багряные соловьи։ Стихотворения. М., 1976.
- Озерная сторона։ Стихи и поэмы. / Послеслов. Бор. Леонова, М., 1976.
- Плывущий Марс։ Стихотворения и поэмы. М., 1977.
- Избранное։ Стихотворения и поэмы. М., 1978.
- Я шел к тебе։ Стихи. Челябинск, 1979.
- Лирика։ Стихотворения и поэмы. / Вс. ст. Б. Примерова, М., 1979.
- Первый ветер։ Стихи. Уфа, 1981.
- Хочу быть ветром։ Стихотворения и поэмы. М., 1982.
- Посвящение։ Избранное. М., 1982.
- Посреди холма։ Стихотворения и поэмы. М., 1983.
- Лирика։ Стихи и поэмы. М., 1986.
- Благодарение. Поэт о поэтах։ Портреты писателей, очерки, литературная критика. / Вст. ст. Е. Осетрова. М., 1986.
- Я помню։ Стихотворения, баллады, поэма. М., 1987.
- Обещание։ Стихотворения и поэмы. М., 1989.
- Будь со мной։ Стихи о любви. М., 1996.
- Лицо։ Стихи. Оренбург, 1997.
- Басни и сказы про ельцинские проказы։ Басни. М, 1997.
- Крест поэта: Очерки. М., 1998.
- Бессмертный маршал։ Драматическая поэма. М., 2000.
- Ратный миг։ Стихотворения, баллады, поэмы. М., 2000.
- «Обида и боль», кн. 1, «Отстаньте от нас!» кн.2 Արխիվացված 2022-05-24 Wayback Machine։ Очерки, М., 2002.
- Голос любви։ Стихи и поэмы. Челябинск, 2003.
- Биллы и дебилы: Роман в ярких документальных рассказах. М., 2003.
- Три круга։ Проза. — Челябинск, «Танкоград», 2004.
- Восхождение։ Собрание сочинений в одном томе. — М., «Советский писатель», 2004.
- Крест поэта։ Очерки. М., 2006.
- Где твой меч? Стихотворения, поэмы. Արխիվացված 2022-05-24 Wayback Machine М., 2006.
- За одну тебя: Стихотворения, поэмы. М., 2007.
- Первая леди: Արխիվացված 2022-05-24 Wayback Machine Проза. 2007.
- Сувенир։ Басни, эпиграммы. М., 2008.
- Ты — моя։ Стихотворения. М., 2008.
- Один изъян от этих обезьян։ Политическая сатира, басни. Челябинск, 2009.
- Макаки в полумраке ։ Очерки. М., 2010.
- Здравствуй, время! Стихотворения, поэмы. М., 2010.
- Пути свидания. Стихотворения, поэмы. М., 2011.
- Русская отвага. Стихотворения, поэмы. М., 2011.
- Мы вас видим. Стихотворения. Челябинск, 2012.
- Твои ладони. Стихотворения, поэмы. М., 2014.
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան
- Բարեկամության շքանշան
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1974) — «Կրակ» (ռուս.՝ «Огонь») պոեմների գրքի համար
- ՌՍՖՍՀ Մաքիմ Գորկու անվան պետական մրցանակ (1986) — «Ուզում եմ քամի լինել» (ռուս.՝ «Хочу быть ветром», 1982) բանաստեղծությունների գրքի համար
- Մ. Շոլոխովի անվան միջազգային մրցանակ գրականության ու արվեստի բնագավառում (2000) — «Անմահ մարշալը» («Бессмертный маршал» Արխիվացված 2022-05-24 Wayback Machine) պոեմի համար
- Վ. Ֆյոդորովի անվան մրցանակ
- Վ. Տրեդիակովսկու անվան մրցանակ
- Ա. Տվարդիակովսկու անվան մրցանակ
- Դ. Մամին-Սիբիրյակի անվան համառուսական գրական մրցանակ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Макаров А. Эстафета поколений (стр. 353 −357). Непокой молодости. — В кн.։ Во глубине России. // М., 1973.
- Цыбин В. Песенная биография времени. — Литературная Россия, 24 мая 1974.
- Кочетков В. Перепутье. — В кн.։ В. Кочетков. Люди и судьбы. // М., 1977.
- Ханбеков Л. Выбираю бой. Штрихи к творческому портрету Валентина Сорокина. — Челябинск, 1980.
- Филиппов А. Серебряные струны Зилаира. — В кн.։ Востребованные временем. Уфа, 1999.
- Валеев Р. Первый среди друзей. — Челябинский рабочий, 25 июля 2001.
- Сычёва Л. А. Тайна поэта. Документальная повесть-размышление о жизни и творчестве, Челябинск, 2002.
- Прокушев Ю. Л. «Беречь Россию не устану…» Челябинск, 2005.
- Белозёрцев А. Журавлиная высь. — в кн. Священного призвания стихия. о жизни и творчестве поэтов Южного Урала. — Челябинск, 2005.
- Захаров Н. Красивая мудрость слова։ Исследование литературного творчества. — М., 2006.
- Байгушев А. Культовый поэт русских клубов Валентин Сорокин. 15 тайн русского сопротивления. — М., 2008.
- Сычёва Л. А., Время Бояна. Книга о русской поэзии и художественном слове. — М., 2011.
- Сычёва Л. А., Природа русского образа. - Санкт-Петербург, 2013.
- Крупин Михаил,, О поэзии Сорокина Валентина Васильевича,ПОСЛЕДНЯЯ ЗВЕЗДА.
- Пустовойтова Е. Талант, помноженный на волю к жизни
- Бондаренко В., О поэзии Валентина Сорокина. Русское поле.
- Веретенников В. Русская отвага Валентина Сорокина. Газета "Завтра".
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сычёва Л. А. Сорокин Валентин Васильевич // Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги / Под ред. Н. Н. Скатова. — Москва: ОЛМА-Пресс Инвест, 2005. — Т. 3: П—Я. — С. 406—409. — 830 с. — 5000 экз. — ISBN 5-94848-307-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալենտին Սորոկին (ռուս.)
- Վալենտին Սորոկին (ռուս.)
- Վալենտին Սորոկին (տեսանյութ)
- Վալենտին Սորոկինի կայքը Արխիվացված 2022-05-24 Wayback Machine
- Վալենտին Սորոկին. բանաստեղծություններ, կենսագրություն, լուսանկարներ «Лучшие русские поэты и стихи» կայքում
- Интервью Валентина Сорокина
- Վալենտին Սորոկինի գրքերը Արխիվացված 2015-04-26 Wayback Machine ThankYou.ru կայքում
|
- Ապրող անձինք
- 1936 ծնունդներ
- Հուլիսի 25 ծնունդներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս հրապարակախոսներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով