Jump to content

Սփյուռքի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփյուռքի թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան, առցանց տվյալների բազա և պատմության թանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԹել Ավիվ
ՎայրԹել Ավիվի համալսարան
Կազմված էMemi De-Shalit Database of Jewish Family NamesII?
Հասցե6139202
Հիմնադրվել էմայիսի 15, 1978
ՏնօրենIrina Nevzlin?
Կայքanumuseum.org.il(եբրայերեն)(անգլ.)(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Սփյուռքի թանգարան- Հրեա ժողովրդի թանգարան (եբրայերեն՝ ‏בית התפוצות‏‎‎), Նահում Գոլդմանի անվան հրեական սփյուռքի թանգարան Թել Ավիվի համալսարանի տարածքում։

Թանգարանը բացվել է 1978 թվականի մայիսին և համարվել է այդ շրջանի ժամանակակից նորարարական թանգարաններից մեկը։ Սփյուռքի տան ստեղծման գաղափարն առաջարկել է Հրեական համաշխարհային կոնգրեսի հիմնադիր և նախագահ Նախում Գոլդմանը, որը ձգտում էր ստեղծել հրեական սփյուռքի անցյալի և ներկայի հուշարձան։ Այդ ժամանակ այն համարվում էր աշխարհի ամենաժամանակակից թանգարաններից մեկը[1]։

Թանգարանում ներկայացված է հրեական սփյուռքի դարավոր պատմությունը՝ սկսած 2600 տարի առաջ Իսրայել Երկրից հրեաների արտաքսման պահից մինչև մեր օրերը։

Բանաստեղծ Աբբա Կովների առաջարկով թանգարանը բաժանված է 6 թեմատիկ մասերի։ Ցուցադրությունները կազմակերպվում են թեմատիկ հիմունքներով, յուրաքանչյուր հարկում տեղակայված են ուսումնական սենյակներ։

2011 թվականին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանի արդիականացման և ընդլայնման նախագծին։ Թանգարանում իրականացվում է ցուցանմուշների վերակազմավորում, որով ներկայացվում են հրեական և իսրայելական մշակույթում և հասարակական կյանքում կատարված փոփոխություններն արտացոլել նոր թանգարանային տեխնոլոգիաների միջոցով։ Նոր թանգարանը ներկայացնում է հրեական պատմությունը բիբլիական ժամանակներից մինչև մեր օրերը, առավելապես ուշադրություն դարձնելով հրեական կյանքի և ինքնության ժամանակակից դրսևորումներին[2]։

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն, իսկ նոր թևում՝ հինգ ցուցասրահներն են։ Նոր թևաշենքի երկու մշտական ինստալյացիաները ներառված են Ալֆրեդ Հ. Մովսես և Ընտանեկան սինագոգ սրահ ու Հերոսներ պատկերասրահը։ Նոր թևում կան նաև երեք ժամանակավոր, պտտվող ցուցասրահներ։ Ցուցահանդեսները կենտրոնանում են հրեական ինքնության և բազմակարծության հարցերի վրա[3]։

  • Ալֆրեդ Հ. Մովսես և Ընտանեկան սինագոգ սրահ (մշտական)
  • Հերոսներ՝ հրեական ժողովրդի քրոնիկները (մշտական)
    • Ինտերակտիվ ցուցադրություն է՝ նախատեսված է 6-12 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների համար։ Այցելուները կհանդիպեն պատմության ընթացքում տարբեր հրեա հերոսների, ներառյալ գիտնականներ, մտավորականներ, առաջնորդներ, հեղափոխականներ, մշակութային գործիչներ, մարզիկներ և այլն` եզակի տաղանդ ունեցող տղամարդկանց ու կանանց։
  • Թող լինի ծիծաղ՝ Հրեական հումոր աշխարհով մեկ (ժամանակավոր)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вторая жизнь музея диаспоры
  2. Новая основная экспозиция музея диаспоры
  3. Leni Reiss (2017 թ․ փետրվարի 24). «Recently Renovated Museum of the Jewish People Strengthens Cultural Ties». Arizona Jewish Life.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփյուռքի թանգարան» հոդվածին։