Սփյուռքի թանգարան
Սփյուռքի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թել Ավիվ |
Վայր | Թել Ավիվի համալսարան |
Հիմնադրված է | մայիսի 15, 1978 |
Տնօրեն | Irina Nevzlin? |
Կայք | bh.org.il |
![]() | |
![]() |
Սփյուռքի թանգարան- Հրեա ժողովրդի թանգարան (եբրայերեն՝ בית התפוצות), Նահում Գոլդմանի անվան հրեական սփյուռքի թանգարան Թել Ավիվի համալսարանի տարածքում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բացվել է 1978 թվականի մայիսին և համարվել է այդ շրջանի ժամանակակից նորարարական թանգարաններից մեկը: Սփյուռքի տան ստեղծման գաղափարն առաջարկել է Հրեական համաշխարհային կոնգրեսի հիմնադիր և նախագահ Նախում Գոլդմանը, որը ձգտում էր ստեղծել հրեական սփյուռքի անցյալի և ներկայի հուշարձան: Այդ ժամանակ այն համարվում էր աշխարհի ամենաժամանակակից թանգարաններից մեկը[1]:
Թանգարանում ներկայացված է հրեական սփյուռքի դարավոր պատմությունը՝ սկսած 2600 տարի առաջ Իսրայել Երկրից հրեաների արտաքսման պահից մինչև մեր օրերը:
Բանաստեղծ Աբբա Կովների առաջարկով թանգարանը բաժանված է 6 թեմատիկ մասերի: Ցուցադրությունները կազմակերպվում են թեմատիկ հիմունքներով, յուրաքանչյուր հարկում տեղակայված են ուսումնական սենյակներ:
2011 թվականին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանի արդիականացման և ընդլայնման նախագծին: Թանգարանում իրականացվում է ցուցանմուշների վերակազմավորում, որով ներկայացվում են հրեական և իսրայելական մշակույթում և հասարակական կյանքում կատարված փոփոխություններն արտացոլել նոր թանգարանային տեխնոլոգիաների միջոցով: Նոր թանգարանը ներկայացնում է հրեական պատմությունը բիբլիական ժամանակներից մինչև մեր օրերը, առավելապես ուշադրություն դարձնելով հրեական կյանքի և ինքնության ժամանակակից դրսևորումներին[2]:
Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն, իսկ նոր թևում՝ հինգ ցուցասրահներն են: Նոր թևաշենքի երկու մշտական ինստալյացիաները ներառված են Ալֆրեդ Հ. Մովսես և Ընտանեկան սինագոգ սրահ ու Հերոսներ պատկերասրահը: Նոր թևում կան նաև երեք ժամանակավոր, պտտվող ցուցասրահներ: Ցուցահանդեսները կենտրոնանում են հրեական ինքնության և բազմակարծության հարցերի վրա[3]:
- Ալֆրեդ Հ. Մովսես և Ընտանեկան սինագոգ սրահ (մշտական)
- Հերոսներ՝ հրեական ժողովրդի քրոնիկները (մշտական)
- Ինտերակտիվ ցուցադրություն է՝ նախատեսված է 6-12 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների համար: Այցելուները կհանդիպեն պատմության ընթացքում տարբեր հրեա հերոսների, ներառյալ գիտնականներ, մտավորականներ, առաջնորդներ, հեղափոխականներ, մշակութային գործիչներ, մարզիկներ և այլն` եզակի տաղանդ ունեցող տղամարդկանց ու կանանց:
- Թող լինի ծիծաղ՝ Հրեական հումոր աշխարհով մեկ (ժամանակավոր)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Вторая жизнь музея диаспоры
- ↑ Новая основная экспозиция музея диаспоры
- ↑ Leni Reiss (February 24, 2017)։ «Recently Renovated Museum of the Jewish People Strengthens Cultural Ties»։ Arizona Jewish Life
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սփյուռքի թանգարան (անգլ.) (եբրայերեն)
- Beit Hatfutsot - Museum of The Jewish People at ilMuseums.com
- Tracing History in Israel - slideshow by The New York Times
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սփյուռքի թանգարան կատեգորիայում։ |