Ստեֆանա Գանդևա
Արտաքին տեսք
Ստեֆանա Գանդևա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1889 |
Ծննդավայր | Վելիկո Տիռնովո, Բուլղարիա |
Մահացել է | հունիսի 8, 1977 (87 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ստեֆանա Գանդևա (բուլղար․՝ Стефана Гандева, նոյեմբերի 20, 1889, Վելիկո Տիռնովո, Բուլղարիա - հունիսի 8, 1977, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասանուհի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆանա Գանդևան ծնվել է Վելիկո Տիռնովոյում։ 1905-1906 թվականներին եղել է ազատ թատրոնի դերասանուհի, 1908-1910 թվականներին՝ Իվան Վազովի անվան ազգային թատրոնի դերասանուհի։ 1910-1946 թվականներին աշխատել է Նոր ազգային թատրոնում, ժամանակակից թատրոնում, Գյումուրժինսկի համայնքային թատրոնում, Ռուսեի «Սավա Օգնյանով» դրամատիկ թատրոնում, Ստոյան Բաչվարովի անվան դրամատիկ թատրոնում, Պլովդիվի դրամատիկ թատրոնում, Իվան Ռադոև դրամատիկ թատրոնում, Ադրեանա Բուդևսկա դրամատիկ թատրոնում։ 1946 թվականին Սլիվենում հիմնադրվում է թատրոն, և մինչև 1959 թվականը Գանդևան խաղում է այդ թատրոնում։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է շուրջ 400 դերեր։
- Էմիլյա՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Աննա Անդրեևա՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը»
- Կակա Գինկա՝ Իվան Վազովի «Լծի տակ»
- Գրուշենկա՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»
- Կոստանդա՝ Անտոն Ստրաշիմիրով «Սկեսուր»
- Ամելի Պոպվիչ՝ Պեյո Յավորով՝ «Վիտոշայի լանջերին»
- Գոլեմանովա՝ Ստեֆան Կոստովի «Գոլեմանով»
- Յուրտալանիցա՝ Գեորգի Կարասլավովի «Դուստրը»
- Յոկաստա՝ Սոփոկլեսի «Էդիպուս արքա»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Енциклопедия на българския театър. София, Книгоиздателска къща „Труд“, 2008. ISBN 9545287713. с. 81.