Ստեֆանա Գանդևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեֆանա Գանդևա
BASA-1921K-1-1166-3-Stefana Gandeva.JPG
Ծնվել էնոյեմբերի 20, 1889(1889-11-20)
ԾննդավայրՎելիկո Տիռնովո, Բուլղարիա
Մահացել էհունիսի 8, 1977(1977-06-08) (87 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria (1971–1990).svg Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունդերասանուհի

Ստեֆանա Գանդևա (բուլղար․՝ Стефана Гандева, նոյեմբերի 20, 1889(1889-11-20), Վելիկո Տիռնովո, Բուլղարիա - հունիսի 8, 1977(1977-06-08), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասանուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանա Գանդևան ծնվել է Վելիկո Տիռնովոյում։ 1905-1906 թվականներին եղել է ազատ թատրոնի դերասանուհի, 1908-1910 թվականներին՝ Իվան Վազովի անվան ազգային թատրոնի դերասանուհի։ 1910-1946 թվականներին աշխատել է Նոր ազգային թատրոնում, ժամանակակից թատրոնում, Գյումուրժինսկի համայնքային թատրոնում, Ռուսեի «Սավա Օգնյանով» դրամատիկ թատրոնում, Ստոյան Բաչվարովի անվան դրամատիկ թատրոնում, Պլովդիվի դրամատիկ թատրոնում, Իվան Ռադոև դրամատիկ թատրոնում, Ադրեանա Բուդևսկա դրամատիկ թատրոնում։ 1946 թվականին Սլիվենում հիմնադրվում է թատրոն, և մինչև 1959 թվականը Գանդևան խաղում է այդ թատրոնում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է շուրջ 400 դերեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Енциклопедия на българския театър. София, Книгоиздателска къща „Труд“, 2008. ISBN 9545287713. с. 81.