Jump to content

Ստեփան Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Դեմիրճյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1959(1959-06-07) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1981)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Կարեն Դեմիրճյան
Զբաղեցրած պաշտոններԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Ժողովրդական Կուսակցություն
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
 Stepan Demirchyan Վիքիպահեստում

Ստեփան Կարենի Դեմիրճյան (հունիսի 7, 1959(1959-06-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 3-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թ. հունիսի 7-ին Երևանում։

1981 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999-2001 թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահի պաշտոնակատար։
  • 2001 թ. առ այսօր - ՀԺԿ նախագահ։
  • 2003 թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
  • 2003-2007 թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն դաշինք»)։ «Արդարություն» խմբակցության ղեկավար։
  • 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1981-1986 թթ. «Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ-ում աշխատել է վարպետ, ավագ վարպետ, վերահսկիչ-փորձարկիչ կայանի պետ, հավաքման արտադրամասի պետի տեղակալ, պետ։
  • 1986-1988 թթ. եղել է ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի նախարարության ծրագրավորվող հրահանգասարքերի կառուցվող գործարանի գլխավոր ճարտարագետ, տնօրենի պաշտոնակատար։
  • 1988-2003 թթ.` «Մարս» ԱՄ ՓԲԸ գլխավոր տնօրեն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]