Սվիտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սվիտեր (անգլ.՝ sweater, to sweat-քրտնել բառից, հոգն․ թվով՝ սվիտերներ), գործած հագուստ, որը նախատեսված է մարմնի վերին մասին հագնելու համար։ Այն լինում է առանց ճարմանդների, երկար թևերով։ Սվիտերը գործվում է հաստ կամ միջին հաստության բրդյա կամ կիսաթանկարժեք մանվածքից շյուղերի կամ հելունի միջոցով, հազվադեպ՝ գործելու մեքենաներով։ Հնարավոր են գործվածքի տարբեր տեսակներ։ Օձիքների և թևքածալերի համար օգտագործվում են երիզային հյուսվածքի տարբեր տեսակներ (резинка): Սվիտերի շիտակ մասը գործելիս լայնորեն կիրառվում են ձևավոր հյուսվածքներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիտերին բնորոշ շյուղերով հյուսվածք

Սվիտերի ձևը ձևավորվել է 19-րդ դարի կեսերին՝ Հյուսիսային Եվրոպայի բնակիչների առօրեական ավանդական հագուստի հիման վրա։ Բրդյա գործած սվիտերն իր առաջին լայն տարածումը գտել է 19-րդ դարի վերջին, Եվրոպայում՝ որպես նիհարեցնող հագուստ։ Բժիշկները խորհուրդ էին տալիս մարզվել սվիտերով, ինչը քրտնարտադրությունն ավելացունելով օգնում է այրել ճարպերը (անգլ. to sweat- քրտնել, այս բառից էլ առաջացել է սվիտեր բառը)։ Շուտով նավաստիները գնահատել են այս տաք հագուստի առավելությունները, որը չէր պահանջում շարֆի օգտագործում։ 20-րդ դարի սկզբին սվիտերը լայն տարածում է գտել որպես սպորտային հագուստ (ձմեռային սպորտաձևերի համար՝ դահուկներ, չմուշկներ)։ 1920 թվականից մինչև 1970-ական թվականները սվիտերը դարձել է շատ երկրների ռազմական համազգեստի մի մաս՝ օդաչուների, նավաստիների և ջրասուզորդների համար։

1930-ական թվականներին Կոկո Շանելը սվիտերը ներմուծել է նորաձևության աշխարհ՝ ներկայացնելով կանանց համար նախատեսված սվիտերների նմուշներ։ Ալես Ադամովիչը Խատինի պատմության մեջ նկարագրել է պարտիզանական ճամբարի Գլաշա անունով մի աղջկա, որը կրում էր «գերմանական սվիտեր»։ Սվիտերի ֆեմինիզացման գործընթացը բավականին դանդաղ է ընթացել մինչև 1950-1960-ական թվականները, երբ Մերիլին Մոնրոն, հոլիվուդյան ռեժիսոր Էդ Վուդը, Հյու Հեֆների «Playboy» կայսրությունը այնքան են ժողովրդականացրել կանանց սվիտերը, որ անգլերեն լեզվում նույնիսկ հայտնվել է նորաձևության նոր կերպարի անկախ անվանում՝ «sweater girl», որը կարելի է թարգմանել որպես՝ մեծ կրծքերով նեղ սվիտերով աղջիկ[1]։

1970-ական թվականներին սինթետիկ գործվածքների աճի պատճառով բնական բրդյա սվիտերների հեղինակությունն անկում է ապրել։ Մյուս կողմից, հենց այդ ժամանակ էլ հայտնվել են մինչ օրս հաճախ օգտագործվող ակրիլային սվիտերները։ Սվիտերների նկատմամբ հետաքրքրության նոր ալիքը 1980-ական թվականներին եկել է Արևելյան Եվրոպայից, որտեղ բնակչության լայն շերտերին հասանելի են դարձել կենցաղային գործող մեքենաները, կանոնավոր կերպով սկսվել են թողարկվել գործելու բազմաթիվ ամսագրեր։ Սվիտրների հանդեպ հետաքրքրության նոր ալիք առաջացել է 1980-ական թվականներին, երբ ԽՍՀՄ-ում 1970-ական թվականների վերջից թողարկվել են նաև գործելու մեքենաներ, այստեղ սվիտեր գործելու համար խթան է հանդիսացել հագուստի դեֆիցիցտի պայմաններում տարբերվող, անհատական հագուստ կրելու ձգտումը։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս սվիտերը նախկինի պես շարունակում է ժողովրդականություն վայելել տարբեր տարիքի տղամարդկանց և կանանց շրջանում։

Կանգուն օձիքը՝ բարենպաստորեն ընդգծում է պարանոցի երկարությունը, նախշերի նրբագեղ միահյուսումը, ջերմությունն ու հարմարավետությունը, այս ամենը գրավում են նորաձեւության դիզայներներին, ովքեր տարեցտարի սվիտեր են ներկայացնում իրենց հավաքածուի մեջ։ Սվիտերը խորհուրդ է տրվում կրել ջինսերով, հաստ գործվածքից պատրաստված կիսաշրջազգեստներով։ Երկարացված մոդելներն իրենցից սվիտեր-զգեստ են ներկայացնում։ Կոկորդը պաշտպանող սվիտերը թույլ է տալիս փողոցում ավելի անբռնազբոս ներկայացնել դրսի հագուստը, օրինակ՝ բաճկոնի կամ վերարկուի օձիքը չկոճկելով լայնորեն բաց թողնել։

Ժամանակակից արդյունաբերությունը (մասնավորապես չինական ձեռնարկությունները) օգտվելով սվիտերների ժողովրդականությունից՝ արտադրում է արհեստական գործվածքից պատրաստված մեծ քանակությամբ էժանագին, ոչ դիմացկուն և սառը ապրանքներ։ Այնուամենայնիվ, ավելի թանկ սվիտերները ծառայում են ոչ պակաս 10 տարի՝ պահպանելով ապրանքային տեսքը, հատկապես եթե այն հատայի ձեռագործ արտադրանք է։ Առանձին տեղ են գրավում ավանդական սվիտերները, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են որպես ազգային հուշանվերներ։ Դրանք շոտլանդական, սկանդինավյան, հնդկական, իրանական սվիտերներ են՝ իրենց բնորոշ նախշերով և հյուսվածքով։

Նմանատիպ ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիտերը չպետք է շփոթել վադալազկայի հետ, որը սվիտերի նման, բայց բարակ տրիկոտաժե վերնաշապիկ է, բայց պատրաստված է բամբակյա կամ սինթետիկ թելերից։ Սվիտերը նաև տարբերվում է ջեմպրից, պուլովերից, որոնք բարձր օձիք չունեն, կոֆտայից, որը ճարմանդ ունի և լինում է նաև երկար օձիք-ճարմանդով[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Urban Dictionary: sweater girl». Urban Dictionary (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «sweaters and waistcoats - synonyms and related words». www.macmillandictionary.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Text "Macmillan Dictionary" ignored (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվիտեր» հոդվածին։