Սվետլանա Սվետլիչնայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Սվետլիչնայա
Ծնվել էմայիսի 15, 1940(1940-05-15) (83 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1963)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Վլադիմիր Իվաշով
Պարգևներ և մրցանակներ
Պուշկինի մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
ssvetlichnaya.ru

Սվետլանա Աֆանասևնա Սվետլիչնայա (մայիսի 15, 1940(1940-05-15), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի (1974 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է Լենինականում, ներկայիս Գյումրիում։ Նրա հայրը զինվորական էր, դրա պատճառով էլ ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։ Սվետլանան դպրոց է գնացել Ախտիրկայում՝ Սումիի մարզում։ Դպրոցն ավարտել է Կալինինգրադի մարզի Սովետսկում։ 1958 թվականին Սվետլանայի հայրը գնում է թոշակի ու արդյունքում ընտանիքը հիմնավորվում է Մելիտոպոլում[1]։ Հենց այդ թվականին էլ մոր համառության շնորհիվ Սվետլանան ընդունվում է Ս.Ա. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական կինոմատոգրաֆիայի համալսարան, Միխայիլ Ռոմի կուրսը։

1963 թվականին ինստիտուտի ավարտից հետո նա դարձավ դերասանուհի «Կինոդերասանի թատրոն-ստուդիայում»։

Կինոյում դեբյուտը կայացել է 1960 թվականին Միխայիլ Կալիկի «Օրորոցային» ֆիլմում։

Սվետլանա Սվետլիչնայայի ամենահիշվող դերը դարձավ Աննա Սերգեևնայի գայթակղիչ կերպարը «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։ Այս դերի շնորհիվ Սվետլանան կնոջ նոր կերպար կերտեց՝ ժամանակակից, ոճային, սեքսուալ։ Այդպիսի հերոսուհի խորհրդային կինոյում դեռևս չէր եղել։ Բացի դրանից այն առաջինն էր նաև կիսաէրոտիկ սցենարով ֆիլմերից։

Սվետլանա Սվետլիչնայան աշխատել է խորհրդային բազմաթիվ ռեժիսորների հետ, օրինակ՝ Գրիգորի Ալեքսանդրովի («Սարյակ և քնար»), Ստանիսլավ Ռոստոցկու («Մեր ժամանակի հերոսը»), Մառլեն Խուցիևի («Իլյիչի ուղեկալը»), Յուլյա Ֆայտի («Քանի ֆրոնտը պաշտպանված է»), Տատյանա Լիոզնովայի («Գարնան տասնյոթ ակնթարթ»), Լեոնիդ Գայդայի («Ադամանդե ձեռքը»), Գեորգի Դանելիայի («Երեսուներեք»), Էդմոնդ Քյոսայանի («Խոհարարուհին», «Անորսալիների նոր արկածները»), Միխայիլ Կալիկի («Օրորոցային», «Սիրել»), Ստանիսլավ Գովոռուխինի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի»

2005 թվականի հունիսի 28-ին նա, այլ հայտնի անձանց հետ, հանդես է եկել ի պաշտպանություն Խոդորկովսկու[2]։

2015 թվականի ապրիլին Ռուսաստանյան «Գրականություն և կինո» XXI կինոփառատոնի ժամանակ Գատչինում Սվետլանա Սվետլիչնայան պարգևատրվել է «Կինոմատոգրաֆիայի նվիրյալ» մրցանակով[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանայի ծնողների ընտանիքում կային երեք երեխաներ՝ ավագ եղբայր Վալերին, միջնեկ Սվետլանան և կրտսեր եղբայրը՝ Օլեգը, որը ծնվել է Սվետլանայի լույս աշխարհ գալուց 13 տարի անց միայն, սակայն նույն օրը՝ մայիսի 15-ին։ Ավագ եղբայրն այժմ ողջ չէ։ Կրտսեր եղբայրն ընտրեց հոր ճանապարհը և դարձավ զինվորական։ Հիմա թոշակի է անցել և ապրում է Պենզայում[4]։

Դերասանուհին ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսինն էր Վլադիմիր Իվաշովը, որից ունեցավ երկու որդիներ՝ ատամնաբույժ Ալեքսեյը և Օլեգը, որը 33 տարեկանում իր տան մեջ մահացել է և թաղված է հոր կողքին։ Երկրորդ ամուսինը Սերգեյ Սոկոլսկին էր՝ նկարիչ, որի հետ շատ քիչ է ապրել։

Ներկայումս Սվետլանա Սվետլիչնայան ապրում է Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Յասնևոյում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1959 Օրորոցային Колыбельная Նատկա
1963 Մանուշակներով մորաքույրը Тётка с фиалками Սվետլանա
1964 Քանի ֆրոնտը պաշտպանված է Пока фронт в обороне Կատյա, կապավոր
1965 Մաքուր լճակներ Чистые пруды Կատյա
1965 Երեսուներեք Тридцать три Նինա
1964 Իլյիչի ուղեկալը Застава Ильича Սվետլանա
1965 Խոհարարուհին Стряпуха Պավլինա
1965 Մեր ժամանակի հերոսը Герой нашего времени մաքսանենգ աղջիկ
1966 Ոչ ամենահաջող օրը Не самый удачный день Նադեժդա Ստեպանովնա
1968 Ադամանդե ձեռքը Биллиантовая рука Աննա Սերգեևնա
1968 Անորսալիների նոր արկածները Новые приключения неуловимых Սամույրե թիկնոցով կինը
1968 Սիրել Любить Հյուսիսաբնակը
1969 Անենթադատ Неподсуден Վիկա
1971 Բռնվիր ամպերից Держись за облака Խորհրդային լրտես
1973 Գարնան տասնյոթ ակնթարթ Семнадцать мгновений весны Գաբի
1974 Սարյակ և քնար Скворец и Лира Հենրիետտա
1974 Սեզոնի փակում Закрытие сезона Զոյա Մոռենկո
1975 Երբ դողում է հողը Когда дрожит земля Իրինա
1976 Դու ինձ, ես քեզ Ты — мне, я — тебе Վալյուշա
1977 Այս անհավատալի երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика Մասնակից
1978 Կյանքի արմատը Корень жизни Սաբինա
1979 Հանդիպման վայրը փոխել չի կարելի Место встречи изменить нельзя Նադյա
1983 Աննա Պավլովա Анна Павлова Մաշա
1994 Տունը քարի վրա Дом на камне Աղքատը
2004 Տունը աղի լճի մոտ Дом у солёного озера Զիգրիդ
2007 Կայսրության աստղը Звезда империи Գուշակուհի
2007 Խնամակալը Куратор Մարիա Տարասովնա
2009 Աստվածուհու առևանգումը Похищение богини Աֆրոդիտա
2012 Աղջիկն ու մահը Девушка и смерть Ծեր Նինան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Светличная Светлана Афанасьевна», статья в «Мелитопольских ведомостях»
  2. Обращение деятелей культуры, науки, представителей общественности в связи с приговором, вынесенным бывшим руководителям НК ЮКОС
  3. Татьяна Лузианская. (2015 թ․ մայիսի 15). «Сегодня юбилей у главного секс-символа Советского кинематографа – Светланы Светличной» (ռուսերեն). The Jewish Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  4. Светлана Светличная: «Мне приписывают романы, которых никогда не было»
  5. «Светличная Светлана — звезда кино». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кушнирский, Ян Наумович Светлана Светличная // Актёры советского кино. Вып. 9. / Ред-сост. А. М. Сандлер. М.: Искусство, 1973. С.240—251.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Սվետլիչնայա» հոդվածին։