Սպիտակ տան գրոհը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ տան գրոհը
անգլ.՝ White House Down
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], թրիլեր, դրամա և քաղաքական թրիլեր
ԹեմաՍպիտակ տուն, ահաբեկչություն և ԱՄՆ գաղտնի ծառայություն
Թվական2013 և սեպտեմբերի 5, 2013[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոլանդ Էմերիխ[2][5][6][…]
ՊրոդյուսերՌոլանդ Էմերիխ[6], Լաետա Կալոգրիդիս[6], Հարալդ Քլոզեր[6], Ջեյմս Վանդերբիլթ[6] և Լարի Ջ. Ֆրանկո[6]
Սցենարի հեղինակՋեյմս Վանդերբիլթ[6]
ԴերակատարներՉաննինգ Տատում[7][2][8][…], Ջեյմի Ֆոքս[7][8][9][…], Մեգի Ջիլենհոլ[7][9][10], Ջեյմս Վուդս[7][10], Ջեյսոն Քլարք[7][9][10], Գարսել Բովե[7][10], Ռիչարդ Ջենքինս[7][10], Լենս Ռեդիք[7], Ջոուի Քինգ[7], Ռաշել Լեֆևր[7], Մայքլ Մերֆի[7], Ջիմմի Սիմփսոն[7], Ջեյք Ուեբեր[7], Փիթեր Ջեյկոբսոն[7], Մեթ Քրեյվեն[7], Nicolas Wright?[7], Anthony Lemke?[7], Jackie Geary?[7], Քևին Ռանկին[7], Romano Orzari?[7], Ֆալկ Հենչլ[11], Ալեն Մուսի[11], Սթիվեն Փարենթ[11], Վինսենթ Լեկլերս[11] և Barbara Williams?
ՕպերատորԱննա Ֆորսթեր
ԵրաժշտությունԱլան Մենկեն
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[12], Սպիտակ տուն[12], Կապիտոլիում[12] և Պենտագոն[12]
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունCentropolis Entertainment
Տևողություն131 րոպե
Բյուջե150 000 000 $
Շահույթ205 366 737 $[13]
Պաշտոնական կայքէջ

«Սպիտակ տան գրոհը» (անգլ.՝ White House Down), Ռոլանդ Էմիրիխի մարտաֆիլմը, որի սցենարիստը Ջեյմս Վանդերբիլտն է[14][15]։ Գլխավոր դերերում են Չենինգ Թաթումը, Ջեյմի Ֆոքսը և Ջեյմս Վուդսը։ Ֆիլմի պրիմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի հունիսի 28-ին[16][17][18]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քեյլը Կապիտոլիումի պահակախմբի ոստիկաններից էր։ Նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Գաղտնի ծառայությունում, ով պետք է պաշտպաներ նախագահին։ Միևնույն ժամանակ նա իր աղջկա՝ Էմիլիի համար շրջայց է կազմակերպում Սպիտակ տանը։ Նա շատ էր հետաքրքրված քաղաքականությամբ, և այդպես Ջոնը ցանկանում է վերականգնել իր և աղջկա հարաբերությունները։

Նույն այդ օրը, մի խումբ զինյալներ նախատեսել էին գրավել Սպիտակ տունը։ Հանցագործները Սպիտակ տուն են մտնում վերանորոգող բրիգադի տեսքով և արագ գրավում են շենքը և գերի վերցնում զբոսաշրջիկներին։ Երբ նախագահ՝ Ջեյմս Սոյերը տեղափոխվում է ստորգետնյա ապաստարան, պարզվում է, որ ահաբեկչական գործողությունները ղեկավարում էր անվտանգության ղեկավարը՝ Մարտին Ուոկերը։ Ջոն Կեյլը վերցնում է զինյալներից մեկի զենքը և սկսում է օգնել Սպիտակ տանը։ Էմիլի Քեյլը իր բջջային հեռախոսով տեսահոլովակ է արձանագրում և այն վերբեռնում է Youtube: Այդ տեսահոլովակով շտաբը ճանաչում է ահաբեկիչներին։ Պենտագոնի օպերատիվ շտաբը հավաքվում է և եզրակացնում, որ Մարտին Ուոկերն այդ արարքը կատարել է իր որդու վրեժը լուծելու համար, ով մահացել էր Իրանում՝ ռազմական առաքելություն կատարելիս։ Սակայն Ուոկերը միայն $400 մլն էր ցանկանում։ Կառավարական շտաբը չէր կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է փրկի Սպիտակ տունը. ոստիկանությունը, ՀԴԲ-ն, թե Գաղտնի ծառայությունը։ Ժամանակը գնում է։ Նախագահ Սոյերը և Քեյլը ցանկանում են դուրս գալ շենքից զրահապատ լիմուզինով, սակայն վարանում են ճեղքել վիթխարի ցանկապատը։ Զինյալները շրջապատում են Սոյերին ու Քեյլին և նրանց պարզապես հրաշքով է հաջողվում փախչել նռնակի պայթյունից։ ԶԼՄ-ները սկսում են տարածել նախագահի մահանալու մասին լուրը։

Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ կետի իշխանությունը անցնում է փոխնախագահ Համոնդին։ Միևնույն ժամանակ հաքերները հրթիռ են բաց թողնում №1 տեղամասի վրա։ Փոխնախագահը մահանում է։ ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահը լիազորում է ավիահրթիռ բաց թողնել Սպիտակ տան վրա։ Ուոկերը գտնում է Քեյլի աղջկան և ստիպում է նրան և նախագահին դուրս գալ թաքստոցից։ Այնուհետև նա տիրանում է մի միջուկային ճամպրուկի և ուժով ստիպում է, որպեսզի Սոյերը բացի այն։ Մեջբերելով Վուդրո Վիլսոնին. «Գրիչն ավելի հզոր է, քան՝ սուրը»[19]՝ Սոյերը գրիչով հարվածում է նրան, բայց չի հաջողվում կանգնեցնել Ուոկերին։ Վերջին գոտեմարտում Քեյլը կարողանում է սպանել Ստենցին։ Էմիլին վազում է դեպի մարգագետին մեծ դրոշով և ազդանշան է տալիս մարտիկներին, որպեսզի կանգնեցնեն հարձակումը։ Զինյալները դադարեցրին գրոհը։ Քեյլը հասկանում է, որ այս ամենի մեջ ներգրաված է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով Ուոկերին տվել է միջուկային ճամպրուկի կոդը։ Դավաճանը ժամանակավոր նախագահ Էլայ Ռեֆերսոնն էր։ Նա և Ուոկերը պլանավորել էին Սպիտակ տան գրոհը։

Վերջում Քեյլը դառնում է նախագահի թիկնապահը և նախագահի ինքնաթիռով գնում են հիվանդանոց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Չենինգ Թաթում[20] Ջոն Քեյլ
Ջեյմի Ֆոքս[21] Ջեյմս Սոյեր (ԱՄՆ նախագահ)
Ջեյմս Վուդս[22] Մարտին Ուոկեր
Ջեյսոն Քլարք[23] Էմիլ Ստենց
Ռիչարդ Դենկինս[24] Էլայ Ռեֆերսոն
Մեգի Ջիլենհոլ[25] Կերոլ Ֆիներտի
Ջոի Քինգ[26] Էմիլի Քեյլ
Ռեյտ Նիկոլաս Դոնի
Ջեյմս Ռայմոնդ Սկիպ Թայլեր
Ռաշել Լեֆևր Մելանի
Ռեդիկ Լենս[27] գեներալ Կոլֆիլդ
Ջեյկ Ուեբեր Թեդ Խոուպ
Փիթեր Ջեյկոբսոն Ուոլես

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sony Pictures Entertainment-ը Վանդերբիլտի սցենարը գնեց 2012 թվականին՝ 3 մլն դոլլարով[15]։ Sony Pictures Entertainment-ը ապրիլին Ռոլանդ Էմերիխին նշանակում է ֆիլմի ռեժիսոր[14]։

Ֆիլմի նկարահանումնեն սկսվել է 2012 թվականի օգոստոսին Մոնրեալում և Վաշինգտոնում[28][29]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George Sylvester Viereck. [Title The Strangest Friendship in History: Woodrow Wilson and Colonel House]. — Aware Journalism, 1976. — 375 с. — ISBN 9780837184135.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2013/06/28/movies/in-white-house-down-channing-tatum-rescues-the-nation.html?partner=rss&emc=rss&_r=0
  2. 2,0 2,1 2,2 https://www.filmaffinity.com/en/film640072.html
  3. http://www.imdb.com/title/tt2334879/
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://www.mafab.hu/movies/az-elnok-vegveszelyben-81562.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://filmspot.pt/filme/white-house-down-117251/
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 http://www.imdb.com/title/tt2334879/fullcredits
  8. 8,0 8,1 http://www.interfilmes.com/filme_28273_O.Ataque-(White.House.Down).html%E2%80%8E
  9. 9,0 9,1 9,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=205806.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.metacritic.com/movie/white-house-down
  11. 11,0 11,1 11,2 11,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. 12,0 12,1 12,2 12,3 White House Down — 2013.
  13. Box Office Mojo — 1999.
  14. 14,0 14,1 Roland Emmerich in Talks to Helm $3 Million Sony Spec ‘White House Down’ — Deadline.com
  15. 15,0 15,1 Sony Spec Deal For ‘White House Down’ Worth $3 Million — Deadline.com
  16. Sony Moving 'White House Down' to Heart of Summer 2013 — The Hollywood Reporter
  17. «ВМЕСТО РЕЛИЗОВОРОТА: SONY PICTURES ОБНОВИЛИ РЕЛИЗЫ ДО КОНЦА 2013-ГО. И ЗАДЕРЖАТ ИЗ НИХ ДЛЯ РОССИИ БОЛЬШЕ ПОЛОВИНЫ | Кинобизнес по-русски». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  18. «Штурм белого дома — Впереди» (ռուսերեն). WDSSPR. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  19. Viereck, 1976, էջ 216
  20. Channing Tatum In ‘White House Down’ Talks — Deadline.com
  21. Foxx nominated for 'White House Down' — Entertainment News, EXCLUSIVE, Media — Variety
  22. James Woods in talks for 'White House Down' — Entertainment News, EXCLUSIVE, Media — Variety
  23. Roland Emmerich’s ‘White House Down’ Adds Jason Clarke To Cast
  24. Richard Jenkins joins 'White House Down' — Entertainment News, Film News, Media — Variety
  25. Maggie Gyllenhaal joins 'White House' staff — Entertainment News, Film News, Media — Variety
  26. Joey King 'Down' to play Tatum's daughter — Entertainment News, Film News, Media — Variety
  27. 'White House Down' elects Lance Reddick — Entertainment News, Film News, Media — Variety
  28. «Channing Tatum, Jamie Foxx, Maggie Gyllenhaal, and James Woods coming to town to shoot White House Down». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  29. White House Down (2013) — Filming locations

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]