Սպիտակ լեդի (կոկտեյլ)
Սպիտակ լեդի | |
---|---|
Տեսակ | ԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ |
Ենթատեսակ | short drink? և կոկտեյլ |
White Lady Վիքիպահեստում |
«Սպիտակ լեդի» (անգլ.՝ White lady), սաուեր կոկտեյլ, որը բաղկացած է ջինից, Կուանտրո լիկյորից կամ Տրպլը Սեկ խմիչքից։ Սաուեր տերմինը ցույց է տալիս, որ օգտագործվում է ցիտրուսային թթու հյութեր և քաղցրացնող բաղադրիչներ։ Պատրաստվում է շեյք & ստրեյն մեթոդով, ձևավորում մի կտոր կիտրոնով և մատուցում Օլդ ֆեշեն բաժակով։ Բարմենների միջազգային ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների կազմում է՝ «Անմոռանալիների» բաժնում (անգլ.՝ Unforgettables)[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմիչքը ստեղծվել է ԱՄՆ-ում «չոր օրենքի» դարաշրջանում։ «Սպիտակ Լեդի» կոկտեյլի հեղինակությանը հավակնում Է Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Ֆրանսիացի բարմենները կարծում են, որ կոկտեյլը ստեղծվել է Ֆրանսուա-Ադրիեն Բուալդիեի «La Dame invisible» օպերայի պատվին։ Ամերիկացի բարմենները կոկտեյլ են մատուցել դերասանուհի Էլլա Ֆիցջերալդին, որը սպիտակ զգեստով երգել է դժվարըմբռնելի լեդիի մասին (անգլ.՝ sofisticated lady): Շատ բարեր ու բարմեններ այդ խմիչքը պատրաստում էին Եվրոպայում «չոր օրենքի» ժամանակ, քանի որ հարուստ ամերիկացիները նախընտրում էին Եվրոպա գալ՝ օրինական ալկոհոլ օգտագործելու համար։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սպիտակ լեդին» դասվում է որպես «կոկտեյլ ողջ օրվա համար»։ Պատրաստման եղանակը՝ շեյք & ստեյն։ Մատուցվում է օլդ ֆեշեն գավաթում, որպես խավարտ ավանդաբար մատուցում են կիտրոնի կտոր (կիտրոնի կեղև)։
Բոլոր բաղադրիչնեը թափահարել շեյքերով ապա քամել կոկտեյլի կամ մարտինիի բաժակի մեջ և ձևավորել կիտրոնի մի կտորով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Сайт Международной ассоциации барменов». Незабываемые коктейли (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 5 марта 2017 года-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт Международной ассоциации барменов Արխիվացված 2017-03-09 archive.today(անգլ.)
- Коктейль White lady на сайте IBA Արխիվացված 2017-03-03 Wayback Machine(անգլ.)
- Коктейль White lady на сайте Барменской ассоциации России
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպիտակ լեդի (կոկտեյլ) կատեգորիայում։ |