Ֆրեդերիկ Մակլեր
Ֆրեդերիկ Մակլեր Frédéric Macler | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1869[1] Mandeure[2] |
Մահացել է | հուլիսի 12, 1938[1] (69 տարեկան) Մոնբելյար |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լեզվաբան և արևելագետ |
Հաստատություն(ներ) | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն և Վերածնունդ |
Պաշտոն(ներ) | տնօրեն և Q15639454? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[3] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Frédéric Macler Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Մակլեր (ֆր.՝ Frédéric Macler, մայիսի 16, 1869, Մոնդորե, Վերին Սոն - հուլիսի 12, 1938, Մոնբելյար, Դու), ֆրանսիացի գիտնական, հայագետ։
1911-1937 թվականներին հայոց լեզու է դասավանդել Փարիզի արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում։ Անտուան Մեյեի հետ հրատարակել է «Ռևյու դեզ էտյուդ արմենիեն» («Revue des études arméniennes») հանդեսը։ Գրել է ավելի քան 100 աշխատություն՝ նվիրված Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, բանահյուսությանը, արվեստին։ Մի շարք գրքերում («Հայաստանում», «Հայ ազգը, նրա անցյալը, նրա տանջանքները») նկարագրել է արևմտահայերի ծանր վիճակը սուլթանական բռնատիրական վարչակարգի պայմաններում։ Իր համակրանքն է հայտնել դաժան հալածանքների ու զանգվածային ջարդերի ենթարկված հայերին, եղեռնի զոհերին, դատապարտել եղեռնը կազմակերպած երիտթուրքական պարագլուխներին։
Հայկական երաժշտությանը, ճարտարապետությանը, կերպարվեստին նվիրված իր աշխատություններում ցույց է տվել հայ ժողովրդի հոգևոր ժառանգության բարձր մակարդակը, նրա ստեղծած համամարդկային արժեք ներկայացնող գլուխգործոցները և բողոք հայտնել այդ մշակույթը ոչնչացնողների դեմ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Departmental archives of Doubs
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Մակլեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Մակլեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |