Ֆրեդերիկ Մակլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Մակլեր
Frédéric Macler
Ծնվել էմայիսի 16, 1869(1869-05-16)[1]
Mandeure[2]
Մահացել էհուլիսի 12, 1938(1938-07-12)[1] (69 տարեկան)
Մոնբելյար
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլեզվաբան և արևելագետ
Հաստատություն(ներ)Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն և Վերածնունդ
Պաշտոն(ներ)տնօրեն և Q15639454?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Frédéric Macler Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Մակլեր (ֆր.՝ Frédéric Macler, մայիսի 16, 1869, Մոնդորե, Վերին Սոն - հուլիսի 12, 1938, Մոնբելյար, Դու), ֆրանսիացի գիտնական, հայագետ։

1911-1937 թվականներին հայոց լեզու է դասավանդել Փարիզի արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում։ Անտուան Մեյեի հետ հրատարակել է «Ռևյու դեզ էտյուդ արմենիեն» («Revue des études arméniennes») հանդեսը։ Գրել է ավելի քան 100 աշխատություն՝ նվիրված Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, բանահյուսությանը, արվեստին։ Մի շարք գրքերում («Հայաստանում», «Հայ ազգը, նրա անցյալը, նրա տանջանքները») նկարագրել է արևմտահայերի ծանր վիճակը սուլթանական բռնատիրական վարչակարգի պայմաններում։ Իր համակրանքն է հայտնել դաժան հալածանքների ու զանգվածային ջարդերի ենթարկված հայերին, եղեռնի զոհերին, դատապարտել եղեռնը կազմակերպած երիտթուրքական պարագլուխներին։

Հայկական երաժշտությանը, ճարտարապետությանը, կերպարվեստին նվիրված իր աշխատություններում ցույց է տվել հայ ժողովրդի հոգևոր ժառանգության բարձր մակարդակը, նրա ստեղծած համամարդկային արժեք ներկայացնող գլուխգործոցները և բողոք հայտնել այդ մշակույթը ոչնչացնողների դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Departmental archives of Doubs
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Մակլեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Մակլեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։