Տուրկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տուրկու
ֆիններեն՝ Turku
շվեդ.՝ Åbo
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1229[1] թ.
Մակերես245,63 կմ²
ԲԾՄ0 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[2][3] և շվեդերեն[2][3]
Բնակչություն 182281 մարդ (2014)
Խտություն 741.98 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ20000–20960
Պաշտոնական կայքturku.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Տուրկու (Ֆինլանդիա)##
Տուրկու (Ֆինլանդիա)

Տուրկու (ֆիններեն՝ Turku Լսել [ˈturku], շվեդ.՝ Åbo Լսել [ˈoːbu]), քաղաք և նավահանգիստ Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում։ Տուրկուում՝ որպես քաղաք, սկսել են բնակվել 13-րդ դարում, և հավանաբար Տուրկուն հիմնադրվել է այդ դարի վերջին՝ հանդիսանալով ամենահին քաղաքը Ֆինլանդիայում։ Այն արագ դարձավ Ֆինլանդիայի ամենակարևոր քաղաքներից մեկը և այդ կարգավիճակը պահպանեց հարյուրավոր տարիներ։ Քաղաքը պաշտոնապես երկլեզու է. ֆիններենը՝ որպես հիմնական լեզու, օգտագործվում է բնակչության 87.7 % կողմից, իսկ շվեդերենը մայրենի լեզու է հանդիսանում բնակչության 5.3 %-ի համար։ Տուրկուն հանդիսանում է դարպասներ դեպի Արևմուտք, իսկ եվրոպական E18 երթուղին Տուրկուն կապում է ինչպես Սանկտ Պետերբուրգի, այնպես էլ Ստոկհոլմի հետ։ Քաղաքն ունի մեծ նավահանգիստ, որն ապահովում է բեռնափոխադրում և ուղևորափոխադրում՝ կապ հաստատելով Ալանդյան կղզիների և Շվեդիայի հետ։ Տուրկուի օդակայանը Ֆինլանդիայում հանդիսանում է հինգերորդը մեծությամբ և երկրորդը բեռնափոխադրմամբ։ Տուրկուն հայտնի է որպես գիտական և մշակութային կենտրոն. 13-րդ դարից այստեղ գործում էին երկու դպրոցներ, իսկ 1640 թվականին հիմնադրվեց առաջին համալսարանը[4]։ 1722 թվականին քաղաքում սկսեց տպագրվել Ֆինլանդիայում առաջին թերթը։ Տալլինի՝ Էստոնիայի մայրաքաղաքի հետ միասին 2011 թվականին Տուրկուն ընտրվեց որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ 1996 թվականին այն հռչակվեց Ֆինլանդիայի Սուրբ ծննդյան մայրաքաղաք[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրկուն ունի երկար պատմություն որպես Ֆինլանդիայի ամենամեծ քաղաք և վարչական կենտրոն, սակայն վերջին երկու հարյուր տարիների ընթացքում Տուրկուին գերազանցում է Հելսինկին։ Հանդիսանում է Ֆինլանդիայի ամենահին քաղաքը[6] և պետության առաջին մայրաքաղաքը։ Սկզբնապես, «Ֆինլանդիա» բառը վերաբերում էր միայն Տուրկուին։ Չնայած այս տարածքում հայտնաբերված հնէաբանական մնացորդները վերագրվում են Քարե դարին, Տուրկուն՝ որպես քաղաք, հիմնադրվել է ուշ 13-րդ դարում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Turku factsTurku.
  2. 2,0 2,1 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  3. 3,0 3,1 Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024Statistics Finland, 2024.
  4. «Գրագիտությունը Ֆինլանդիա եկավ Տուրկուի միջոցով».(չաշխատող հղում)
  5. «Christmas City » Turku, the Finnish Christmas City». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Destinations in Finland - Official Travel and Tourism Guide». Visitfinland.com.
  7. Aki Pihlman. «Varhainen Turku rakennettiin pellolle» (Finnish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրկու» հոդվածին։