Վիպակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիպակ, գրականության պատմողական ժանրերից մեկը, որը միջին տեղ է գրավում վեպի և պատմվածքի միջև։

Գործող անձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր՝ վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ՝ վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

Վիպակի նմուշներ են Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկին», Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Մուրացանի «Առաքյալը», Շիրվանզադեի «Նամուսը» և այլն։

Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ՝ Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 279.