Ռեթիմնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռեթիմնո
հուն․՝ Ρέθυμνο
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաԿրետե
Մակերես126 կմ²
ԲԾՄ15 մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն35 687 մարդ (2011)
Խտություն280 մարդ/կմ²
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀույն ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+30 28310
Փոստային դասիչ741 00
Ավտոմոբիլային կոդPE և PH
Պաշտոնական կայքrethymno.gr(անգլ.)
Ռեթիմնո (Հունաստան)##
Ռեթիմնո (Հունաստան)

Ռեթիմնո (հուն․՝ Ρέθυμνο), քաղաք Կրետե կղզու հյուսիսային ափին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեթիմնոն կրետական ամենագեղեցիկ քաղաքներից է, որը տեղակայված է վարչական կենտրոն Հերակլիոնից 78 կմ հեռավորության վրա՝ Խանիայից 59 կմ դեպի արևելք։ Նավահանգստային այս փոքրիկ քաղաքը կառուցվել է վենետիկցիների կողմից։

Կրետե կղզու զբոսաշրջային, ինչպես նաև առողջարանային նշանավոր կենտրոններից է։ Քաղաքը հայտնի է իր ֆեստիվալներով՝ կուլտուրական ձեռնարկումներով զուգակցվող տոնակատարություններով։ Այստեղ է գտնվում նաև կղզու մայր բուհը՝ Կրետեի համալսարանը։ Կղզու գլխավոր տեսարժանությունը համարվում է վենետիկյան Ֆորտեզա ամրոցը։ Այս ամրոցը համարվում է ամենամերձափնյա պաշտպանական ամրությունն ամբողջ Կրետեում, որի շինարարական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 100000 մարդ։

Հայտնի է նաև չորս նահատակների հրապարակը՝ համանուն եկեղեցու հարևանությամբ, որտեղ պահպանվել են գլխատված Կրետեի թուրքերի մասունքները։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեթիմնո» հոդվածին։