Պիտեր Բլեքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Բլեքեր
Pieter Bleeker
Ծնվել էհուլիսի 10, 1819(1819-07-10)[1][2][3]
ԾննդավայրԶանդամ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 24, 1878(1878-01-24)[1][2] (58 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄասնագիտությունՁկնագետ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
ԱշխատավայրՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Լեոպոլդինա
Պարգևներ

Պիտեր Բլեքեր (հոլ.՝ Pieter Bleeker, հուլիսի 10, 1819(1819-07-10)[1][2][3], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 24, 1878(1878-01-24)[1][2], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի բժիշկ և ձկնագետ։

Առավել հայտնի է Ինդոնեզիայի ափերի մոտ հանդիպող ձկների ուսումնասիրությանը նվիրված գրվածքներով, որոնք զետեղված են Atlas Ichthyologique des Orientales Neerlandaises աշխատությունում՝ գրված 1862-1877 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Բլեքերը ծնվել է 1819 թվականի հուլիսի 10-ին Նիդերլանդների Զանդամ քաղաքում։ Բլեքերը երիտասարդ հասակում եղել է ռազմական բժիշկ և 1842-1860 թվականներին ծառայել է Հոլանդական Օստ Ինդիայի բանակում։

Երկար տարիներ ապրելով Հոլանդիայի տիրապետության տակ գտնվող Ինդոնեզիայում նա ներգրավվել է կենսաբանական հետազոտությունների մեջ և մանրակրկիտ ուսումնասիրություններ իրականացրել ձկների վերաբերյալ։

Այդպես նա կարողացավ բացահայտել մի շարք ձկնատեսակներ, որոնք հանդիպում էին միայն Ինդոնեզիայի նեղ ափերի մոտ։

Ձկնորսներից տեղեկանալով մի հազվագյուտ ձկան մասին նա մի ամբողջական ճանապարհորդություն է կատարել Սուդայի կղզեխմբում։

Նրա հավաքածուն, որը հավաքել է Ինդոնեզիայում ծառայության տարիներին, պահվում է Լեյդենի բնության պատմության թանգարանում։

Ծառայությունից հետո՝ 1860 թվականին, Բլեքերը վերադառնում է հայրենիք՝ Նիդերլանդներ և իր ինդոնեզական ուսումնասիրությունների արդյունքում պատրաստվում նոր գրքի տպագրությանը։

1862 թվականին նա տպագրում է իր գիրքը՝ ձկնատեսակների մասին, որտեղ ներառում է ավելի քան 1500 տեսակների կենսաբանական նկարագրությունը։ 1925 թվականին իր հավաքածուին ավելացրել է 511 նոր ձկնատեսակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bleeker P., M.J.P. van Oijen, G.M.P. Loots, F.J.G. van Limburg, A precursor of the fishes of the Indian Archipelago. Part 1: Siluri Zoologische Mededelingen, Vol. 83, 2009, p. 1-317 PDF
  • Carpenter, K. E. A short biography of Pieter Bleeker. Raffles bulletin of zoology (ISSN 0217-2445), 2007 Suppl. 14: 5-6.PDF Արխիվացված 2007-08-11 Wayback Machine
  • Norman D., P.J.P. Whitehead The Bleeker/Günther letters and the sale of Bleeker specimens to the British Museum, Zoologische Mededelingen, Vol. 58, 1984, p. 295—312 PDF
  • Whitehead P.J.P., M. Boeseman, A.C. Wheeler The types of Bleeker’s Indo-Pacific Elopoid and Clupeoid Fishes, Zoologische Verhandelingen, Vol. 84 p. 1-