Առաջաբաններով, ծանոթագրություններով հրատարակել է Ղևոնդի «Պատմություն»-ը (1887 թվական), Հովհան Դարդելի «Ժամանակագրություն հայոց»-ը (1891 թվական) և այլն։ «Ներքին կյանք հին Հայաստանի» (1859 թվական) աշխատության համար ստացել է արևելյան լեզուների մագիստրոսի գիտական աստիճան։
Հիմնական աշխատությունն է «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898 թվական) ուսումնասիրությունը։ Գրքի առաջաբանը պատմական տեսություն է ռուսական կառավարության՝ հայերի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ՝ Պետրոս Մեծի ժամանակաշրջանից մինչն XIX դար։ Աշխատության երկրորդ մասում զետեղված են վավերագրեր, որոնք վերցված են տարբեր դիվանատներից և վերաբերում են 1698-1736 թվականներին։ Եզյանը, որոշակի տեղ հատկացնելով հայ ժողովրդի դերին ռուս-հայկական հարաբերություններում, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն է տվել անհատների գործունեությանը և կրոնական գործոնին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 486)։