Դոմինիկյան միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկյան միաբանություն
Изображение логотипа
Տեսակmendicant order?, first order?, կազմակերպություն և Catholic order?
Երկիր Իտալիա
ՀապավումO.P.
ԿարգախոսLaudare, benedicere, praedicare.
Հիմնադրված1214
Գլխադասային գրասենյակՍանտա Սաբինա, Հռոմ, Իտալիա Իտալիա
Տարածաշրջանհամաշխարհային
Գլխավոր մագիստրոսԲրունո Կադորե
ՀիմնադիրՍուրբ Դոմինիկ
Կայքop.org/en

Դոմինիկյան միաբանություն (լատին․՝ Ordo fratrum praedicatorum, O.P.՝ Քարոզիչ եղբայրների միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված իսպանացի վանական Սուրբ Դոմինիկի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1214 թվականին Թուլուզում Սուրբ Դոմինիկը հիմնադրում է առաջին դոմինիկյան համայնքը, որի կանոնադրությունը հաստատվում է երկու տարի անց՝ Հռոմի պապ Հոնորիոս III-ի կողմից։ Միաբանությունը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտնում Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Դոմինիկյան վանականների գործունեության հիմնական ուղղությունը դառնում է աստվածաբանության խոր ուսումնասիրությունը՝ գրագետ քարոզիչներ պատրաստելու նպատակով։ Միաբանության հիմնական կենտրոնները դարձան Փարիզը և Բոլոնիան՝ Եվրոպայի երկու ամենամեծ համալսարանական քաղաքները։ Արդեն 1221 թվականին Դոմինիկյան միաբանությունը ուներ 70 վանք, իսկ 1256 թվականին վանականների թիվն անցնում էր 7000-ից։

Դոմինիկյան վանականները նաև հիմնադրեցին իրենց կրթական հաստատությունները (Բոլոնիա, Քյոլն, Օքսֆորդ և այլն), իրենց ձեռքն առան Փարիզի, Պադուայի, Պրահայի և ժամանակի այլ նշանավոր համալսարանների աստվածաբանության ֆակուլտետների ղեկավարությունը։

13-րդ դարից սկսած այս միաբանությունը ծավալեց լայն քարոզչական գործունեություն. հիմնադրվեցին բազմաթիվ նոր վանքեր այդ թվում նաև Պարսկաստանում, Չինաստանում և այլ վայրերում, իսկ 1318 թվականին նրանք կարողացան մոնղոլների իշխանության տակ գտնվող Պարսկաստանում կազմակերպել թեմ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականավոր ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johannes Schütz: Hüter der Wirklichkeit. Der Dominikanerorden in der mittelalterlichen Gesellschaft Skandinaviens, Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2014.
  • Todenhöfer, Achim: Apostolisches Ideal im sozialen Kontext. Zur Genese der europäischen Bettelordensarchitektur im 13. Jahrhundert. In: Marburger Jahrbuch für Kunstwissenschaft, Bd. 34 (2007), S. 43–75.
  • Gerfried A. Bramlage O.P., Die Heiligen und Seligen des Dominikanerordens, Warburg 1985.
  • William A. Hinnebusch OP: Kleine Geschichte des Dominikanerordens. aus dem Amerikanischen von Chr. Holzer OP und W. Locher, Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 4, St. Benno Verlag, Leipzig 2004, ISBN 3-7462-1688-5.
  • Wolfram Hoyer (Hg.): Jordan von Sachsen. Von den Anfängen des Predigerordens. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 3. Leipzig 2002, ISBN 3-7462-1574-9.
  • Timothy Radcliffe: Gemeinschaft im Dialog. Ermutigung zum Ordensleben. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 2. Leipzig 2001, ISBN 3-7462-1450-5.
  • Thomas Eggensperger, Ulrich Engel: Dominikanerinnen und Dominikaner: Geschichte und Spiritualität . Topos-Tb, Kevelaer 2010, ISBN 978-3-8367-0709-1.
  • Ulrich Engel (Hrsg.): Dominikanische Spiritualität. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 1. Leipzig 2000 ISBN 3-7462-1358-4.
  • Ingo Ulpts: Die Bettelorden in Mecklenburg. Ein Beitrag zur Geschichte der Franziskaner, Klarissen, Dominikaner und Augustiner-Eremiten im Mittelalter. Saxonia Franciscana 6. Werl 1995, ISBN 3-87163-216-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկյան միաբանություն» հոդվածին։