Գալիպոլի (Գալիպոլիի թերակղզիթուրքերեն՝ Gelibolu, հուն․՝ Καλλίπολις, հնում՝ Թրակիական Խերսոնես), թերակղզի ներկայիս Թուրքիայիեվրոպական հատվածում։ Գտնվում է Էգեյան ծովի և Դարդանելի նեղուցի միջև։ Երկարությունը մոտ 90 կմ է, լայնությունը՝ մինչև 20 կմ, իսկ բարձրությունը՝ 420 մ։ Անվանումը ծագում է հունարեն "Καλλίπολις" (Կալլիպոլիս) բառից, որ նշանակում է «գեղեցիկ քաղաք»։ Անտիկ շրջանում հայտնի էր Թրակյան Խերսոնես (լատին․՝ Chersonesus Thracica, հուն․՝ Θρακική Χερσόνησος) անվամբ։