Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Imperium Romanum
Βασιλεία Ῥωμαίων
Արևելահռոմեական կայսրություն
Բյուզանդական կայսրություն
 Բյուզանդիան Լևոնյան հարստության օրոք 518 - 602 Բյուզանդիան Հերակլիոսների օրոք 
Քարտեզ


(Կայսրության մեծացումը Հուստինիանոս Ա-ի օրոք` 517(կարմիր) - 565(նարնջագույն) թթ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կոստանդնուպոլիս
Լեզու Լատիներեն (մինչև 620), Հունարեն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Կայսր
Պատմություն

Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք, Բյուզանդական կայսրության պատմության մի ժամանակաշրջան, երբ կայսրությունը կառավարվում էր Հուստինիանոսների հարստության կողմից։ Ժամանակաշրջանը սկսվեց Հուստինոս Ա-ի գահակալմամբ։ Հարստության հզորությունը երևաց վերջինիս հաջորդի՝ Հուստինիանոս Ա-ի օրոք։ Հուստինիանոսը կազմակերպեց մի շարք արշավանքներ իր երկու՝ Բելիսարիուս և հայազգի Նարսես զորավարների գլխավորությամբ, որի հետևանքով կայսրության տարածքը գրեթե կրկնապատկվեց։

6-րդ դարի կեսերին ժանտախտը և ռազմական մեծ ծախսերը հյուծեցին կայսրությունը։ Ֆինանսական խառնաշփոթը ստիպեց Հուստինիանոսի հաջորդին՝ Հուստինոս Բ-ին հետաձգել ավարներին վճարող հարկը, որի հետևանքով վերջիններիս ճնշման տակ լանգոբարդները ներխուժեցին Իտալիա։

Սիրիայում ընթացող պատերազմը Սասանյան Իրանի հետ ավարտվեց բյուզանդացիների պարտությամբ։ Շուտով հոգեկան խանգարման հետևանքով Հուստինոսը մահացավ։ Նրան հաջորդեց Տիբերիոս Բ-ն և հաջողությամբ պատերազմեց պարսիկների դեմ Հայաստանում և բերբերների դեմ հյուսիսային Աֆրիկայում։

Հարստության վերջին ներկայացուցիչը՝ Մորիկը, ցուցաբերեց բարձր կամային հատկանիշներ և ռազմական տաղանդ, որոնց շնորհիվ նա կարողացավ ջախջախել պարսիկներին և կայսրության հյուսիսային սահմանը դարձնել Դանուբ գետը։ Սակայն կայսրությունում ժողովուրդը Մորիկին չէր աջակցում և 602 թ-ին հեղաշրջման հետևանքով գահ բարձրացավ Փոկասը. այդպես ավարտվեց Հուստինիանոսների հարստության դարաշրջանը։