Բամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բամ
պարս.՝ بم
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔերման
Շահրեստան Բամ
ԲԾՄ1061 մետր
Բնակչություն127 396 մարդ (2016)[1]
Ժամային գոտիIRDT?
Հեռախոսային կոդ0344
Բամ (Իրան)##
Բամ (Իրան)
Արգ-է Բամ

Բամ (պարս.՝ بم), քաղաք Իրանի հարավ-արևելքում` Քերման օսթանում (նահանգում), Բամ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 127 396 մարդ (2016)[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 127 396 մարդ, որոնք կազմում էին 39 043 տնտեսություն[2]։ Բամը Քերման օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Քերմանից, Սիրջանից, Ռաֆսանջանից և Ջիրոֆթից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 15 737[4] 21 761[5] 59,007[6] 70 079[6] 73 823[7] 107 131[8] 127 396[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը։ Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ։ Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է Պարթևական կայսրության օրոք։ Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ։ Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ Իբն Հաուքալն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք».

Այնտեղ գործում են հրաշալի, գեղեցիկ և երկարատև օգտագործման բամբակյա հագուստ, որն ուղարկում են աշխարհի բոլոր ծագերով մեկ։ Այդ հրաշալի հագուստներն արժեն 30 դինար և վաճառվում են Խորասանում, Իրաքում և Եգիպտոսում:

Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են Սաֆյանների արքայատոհմի օրոք։ 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այնուհետև վերաբնակեցվում։ Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում Շիրազից զավթիչների պատճառով։ Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց։
Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում։ Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով։ Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը։

2003 թվականի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժը մեծ վնաս հասցրեց Բամին և շրջակա Քերման նահանգին։ Մահացան 26,271 և վիրավորվեցին 30,000 մարդ։ Ավերածությունների մեծ թիվն աղյուսով և ավազով կառուցված շինությունների պատճառով էր, որոնց մեծամասնությունը չէին համապատասխանում 1989 թվականին Իրանի սահմանած երկրաշարժային կանոնակարգերին, իսկ բնակիչների մեծ մասը քնած էին (երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի ժամանակով առավոտյան 05:26-ին): Երկրաշարժի հետևանքում որոշ ժամանակով ջերմացան իրանա-ամերիկյան հարաբերությունները։ Վերջինս մարդասիրական ուղիղ օգնություն առաջարկեց Իրանին, որը խոստացավ ենթարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դրույթներին և թույլատրել մշտադիտարկում իրականացնել իր ատոմային փորձարկումների վայրերում։ Ընդհանուր թվով 44 երկիր օգնող անձնակազմ է ուղարկել փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, իսկ 60 երկիր օգնություն է տրամադրել։

Ետերկրաշարժյան զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Իրանի կառավարությունը պլանավորեց նոր քաղաքի կառուցումը և հին քաղաքի հետ կապված խնդիրների վերացումը։ Քաղաքի վերակառուցման և զարգացման պլանի վրա ծախսվեց 6 ամիս, ինչը հարուցեց տեղի իշխանությունների և բնակիչների դժգոհությունը։ Այժմ Բամի միջնաբերդի վերակառուցմանն օժանդակում են ճապոնական համալսարանների և Իրանի Մշակույթի նախարարության աշխատակիցները։ Երկրաշարժի պատճառած վնասները կազմեցին գրեթե 1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժից հետո վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Kerman» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամ» հոդվածին։