Erste Bank

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Erste Bank
Изображение логотипа
ՏեսակԽնայողական դրամարկղներ, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1819 և 1997
ՎայրՎիեննա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Մայր ընկերությունErste Group?
Կայքerstebank.at
Մասնակից էÖsterreichischer Sparkassenverband?
 Erste Bank Վիքիպահեստում

Erste Bank (պաշտոնական Erste Bank der oesterreichischen Sparkassen AG), ավստրիական մանրածախ բանկ է, որի շտաբ-գրասենյակը տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հիմնադրվել է 1819 թվականին։ Այն Erste Group Bank AG ֆինանսական խմբի հնագույն բանկն է։ Բացի այդ, Erste Bank անվան ներքո հաճախ հասկացվում է նաև Erste Group Bank AG ֆինանսական խմբի ամբողջ բանկային բիզնեսը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղակայված բազմաթիվ դուստր բանկերի հետ միասին։ Erste Group Bank AG հոլդինգը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆինանսական ծառայությունների խոշոր մատակարարներից մեկն է[1][2][3]։

Erste Group Bank AG-ն, որը մասնագիտացած է մանրածախ բիզնեսի և փոքր ու միջին ձեռնարկություններին ֆինանսական ծառայություններ մատուցելու գործում, ունի ավելի քան 50.000 աշխատակից և 8 երկրներում (Ավստրիա, Չեխիա, Սլովակիա, Ռումինա, Հունգարիա, Խորվաթիա, Սերբիա և Ուկրաինա) ավելի քան 3200 մասնաճյուղ[1][4][5]։

Ձևավորման և զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնյան պատերազմների դժվար տարիներից հետո Ֆրանց I կայսրը մտադրություն է հայտնում, որ Գերմանիայի և Մեծ Բրաիտանիայի նմանությամբ Ավստրիայում նույնպես ձևավորվեն խնայողական դրամարկղեր։

Առաջինն ով որոշում է կազմակերպել այդ գործը Վիեննայի Սուրբ Լեոպոլդ եկեղեցու վանահայրն Յոհան Վապտիստ Վեբերն էր։ 1819 թվականին նա հիմնում է Verein der Ersten österreichischen Spar-Casse բանկային հաստատությունը, որի առաջին մասնաճյուղը բացվում է նույն թվականի հոկտեմբերի 4-ին[3]։

1993 թվականին, բանկերի մասին օրենքի փոփոխության համաձայն, ընկերությունը ձևափոխվում է՝ դառնալով Die Erste österreichische Spar-Casse-Bank AG անվանումով բաժնետիրական ընկերություն, կրճատ՝«Erste Bank»[3]:

Նախկին հոլդինգը (AVS) ընդհանուր առմամբ փոխում է իր անվանումը Die Erste österreichische Spar-Casse Anteilsverwaltungssparkasse (AVS) և հաճախ կրճատ անվանվում որպես «Erste Group»: 2003 թվականին AVS-ի հիմքի վրա ստեղծվում է DIE ERSTE österreichische Spar-Casse Privatstiftung-ը[3]։

Միաձուլումը GiroCredit- ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից սկսած ժամանակահատվածում, երբ DIE ERSTE-ն թարմացնում է իր ռազմավարությունը, որպեսզի Կենտրանական և Արևելյան Եվրոպայում մանրածախ բիզնեսով զբաղվի, ընկերության հաճախորդների բազան 600 հազարից աճում է մինչև 17 միլիոնի։ Դա առավելապես տեղի է ունենում մածաթիվ միաձուլումների և ձեռքբերումների արդյունքում, որոնցից ամենամեծը 1997 թվականին GiroCredit բանկի հետ միաձուլումն էր[3]։

1997 թվականի հունիսի 27-ի դրությամբ Die Erste-ին միաձուլման արդյունքում միանում է GiroCredit-ը։ Die Erste-ն և AVS-ը ձեռք են բերում Anteilsverwaltungssparkasse Zentralsparkasse-ի բաժնետոմսերի 51,1 %-ը, որը գումարվում է դրանց տնօրինության տակ նախապես գտնվող 26 % բաժնետոմսերի փաթեթին[3]։

Ժառանգման ակտի միջոցով Die Erste-ն դառնում է GiroCredit-ի բոլոր իրավունքների և պարտավորությունների տնօրինողը։ Միաձուլումը հավանության է արժանանում Die Erste-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 1997 թվականի օգոստոսի 21-ին և իրավական ուժ է ստանում 1997 թվականի հոկտեմբերի 4-ին ձեռնարկությունների ռեգիստրում գրանցվելուց հետո։ Միևնույն ժամանակ Die Erste österreichische Spar-Casse - Bank AG-ն անվանափոխվում է Erste Bank der Oesterreichischen Sparkassen AG-ի[3]։

Ընդլայնումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Erste Bank-ի շտաբ-գրասենյակի շենքը, Վիեննա
Հունգարիայում բանկն ընդլայնվում է 1998 թվականին Hungarian Mezöbank-ի հետ միաձուլմամբ, որը մեծությամբ 5-րդ մասնաճյուղային ցանցն էր Հունգարիայում (արդյունքում անվանափոխվում է Erste Bank Hungary Rt.): Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Erste Bank-ին լավ մեկնարկային դիրք է ապահովվում։ 2003 թվականին Erste Group-ը շահում է Hungary Postabank-ի 99,94 % բաժնետոմսերը գնելու տենդերը, և 2004 թվականին միավորում այն Հունգարիայի Erste Bank-ի հետ։ Միավորված նոր բանկը մեծությամբ երկրորդ մանրածախ բանկն է Հունգարիայում՝ 0,9 միլիոն հաճախորդների և շուկայում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների 8 % մասնաբաժնով։
Խորվաթիայում 1999 թվականին Steiermärkische Bank und Sparkassen AG-ի հետ միասին Erste Group-ը հետևողականորեն ձեռք է բերում խորվաթական 3 ոչ խոշոր բանկերի (Bjelovarska banka, Trgovacka banka և Cakovecka banka) գլխավոր բաժնեմասը՝ միավորելով դրանք Erste & Steiermärkische բանկի կազմում։ 2002 թվականին Erste Group-ը ձեռք է բերում նաև Riječka բանկի 85 % բաժնեմասը։ Խորվաթական շուկայի գործառնությունների ծավալով երրորդ բանկի հետ միացման արդյունքն են դառնում 800.000 հավելյալ հաճախորդները և ավանդների ընդհանուր շուկայի 13 %-ի ձեռք բերում։
2000 թվականին Erste Bank-ը ձեռք է բերում Česká spořitelna բանկի 52 % բաժնեմասը (2002 և 2003 թվականներին հասցնելով 98 %)։ Česká spořitelna-ն հանդիսանում է Չեխիայի Հնարապետության առաջատար մանրածախ բանկը, որը սպասարկում էր 5,3 միլիոն հաճախորդ և ավանդների շուկայի 30 %-ն էր զբաղեցնում։
2001 թվականին Erste Bank-ը ձեռք է բերում Slovenská sporiteľňa բանկի 87 % բաժնեմասը (2005 թվականին հասցնելով 100 %). Slovenská sporiteľňa-ն Սլովակիայի խոշորագույն բանկն էր, որը սպասարկում էր 2,5 միլիոն հաճախորդի և ավանդների շուկայի շուրջ 28 %-ն էր գրավում։
2005 թվականի դեկտեմբերին Erste Group-ը շահում է Banca Comercială Română (BCR) 61,88% բաժնեմասը ձեռք բերելու տենդերը (2006 թվականին բաժնեմասը հասցնում է 69,17 %)։ BCR-ը Ռումինիայի խոշորագույն բանկն էր՝ 4,3 միլիոն հաճախորդներով և ավանդների շուկայի 23 % մասնաբաժնով։
Erste Group-ը Սերբիայում ձեռք է բերել Novosadska բանկի 83,3 % բաժնեմասը։ Steiermärkische Sparkasse բանկի հետ ռազմավարական գործակցության պայմանագրով, Erste Group այժմ տնօրինում է միաձուլման արդյունքում ստեղծված Erste Bank Serbia’s-ի 80,49 % բաժնեմասը։
Erste Bank-ը գնել է ուկրաինական «Պրեստիժ» բանկի 100 % բաժնեմասը և անվանափոխել «Erste Bank Ուկրաինա»։ Այն այժմ Ուկրաինայում ավանդների շուկայի 1 % մասնաբաժինն ունի։

Erste Group-ի նոր կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունում նոր կառուցվածք ունենալու անհրաժեշտություն զգացվեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ընդլայնվելու արդյունքում։ 2008 թվականի օգոստոսի 9-ին ստեղծվեց Erste Group Bank AG հոլդինգը, որում դուստր ձեռնարկության իրավունքներով ներառվեց Erste Bank der österreichischen Sparkassen AG-ն, ինչպես նաև կենտրանական ու արևելաեվրոպական բանկերի մասնաճյուղերը։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում դուստր ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erste Group Bank AG հոլդինգը ներառում է Կենտրանական և Արևելյան Եվրոպայի 8 երկրների տեղական բանկեր
  • Ավստրիա՝ Erste Bank der oesterreichischen Sparkassen AG
  • Չեխիայի Հանրապետություն՝ Česká spořitelna a.s.
  • Սլովակիա՝ Slovenská sporiteľňa
  • Հունգարիա՝ Erste Bank Hungary Zrt.
  • Խորվաթիա՝ Erste & Steiermärkische Bank d.d.
  • Սրբիա՝ Erste Bank Novi Sad
  • Ռումինիա՝ Banca Comerciala Romana
  • Ուկրաինա՝ Erste Bank Ukraine AT (մինչև 2013 թվականի կեսերը)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հիմնային տեղեկատվություն Erste Bank-ի մասին:(անգլ.)
  2. About Erste Bank.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Company Overview of Erste Group Bank AG.(անգլ.)
  4. «Annual Report 2010 2010» (PDF). Erste Group Bank. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.(անգլ.)
  5. 5,0 5,1 Unsere Filialen und Öffnungszeiten.(գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ընկերության գործունեության ընդգրկվածության մասին տեղեկատվություն:(անգլ.)