«Մադրասի հայկական տպագրություն»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Տպարան|պատկեր=VorogaytParats.jpg|նկարագիր=Որոգայթ փառաց, Մադրաս, 1773}} |
|||
[[Մադրասի հայկական տպագրություն]], հիմնվել է Հնդկաստանում ՝18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։ |
[[Մադրասի հայկական տպագրություն]], հիմնվել է Հնդկաստանում ՝18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։ |
||
18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել [[Հայաստան]], [[Հնդկաստան]] ու [[Ռուսաստան]]։ |
18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել [[Հայաստան]], [[Հնդկաստան]] ու [[Ռուսաստան]]։ [[1771]] թվականին [[Սիմեոն Երևանցի]] կաթողիկոսը [[Էջմիածին|Էջմիածն]]ում հիմնել է տպարան, որտեղ [[1772]] թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի [[Մադրաս]] քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ։ |
||
[[1771]] թվականին [[Սիմեոն Երևանցի|Սիմեոն Երևանց]]ի կաթողիկոսը [[Էջմիածին|Էջմիածն]]ում հիմնել է տպարան, որտեղ [[1772]] թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի [[Մադրաս]] քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ։ |
|||
== Առաջին տպարանը == |
== Առաջին տպարանը == |
||
Տող 33. | Տող 32. | ||
Հարություն քահանա Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը եղել է '''հայոց առաջին պարբերականը'''՝ «[[Ազդարար (երկշաբաթաթերթ)|Ազդարարը]]»([[1794]]-[[1796]])։ |
Հարություն քահանա Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը եղել է '''հայոց առաջին պարբերականը'''՝ «[[Ազդարար (երկշաբաթաթերթ)|Ազդարարը]]»([[1794]]-[[1796]])։ |
||
[[19-րդ դար]]ի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանել է Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են հետևյալ գրքերը՝ |
[[19-րդ դար]]ի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանել է Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են հետևյալ գրքերը՝ |
11:02, 12 Հուլիսի 2021-ի տարբերակ
Մադրասի հայկական տպագրություն | |
---|---|
Որոգայթ փառաց, Մադրաս, 1773 | |
Մադրասի հայկական տպագրություն, հիմնվել է Հնդկաստանում ՝18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։
18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել Հայաստան, Հնդկաստան ու Ռուսաստան։ 1771 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնել է տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ։
Առաջին տպարանը
Մադրասի առաջին հայկական տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը՝ 1772 թվականին։ Տպարանի հիմնադրումը կապված է 18-րդ դարի 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ[1]։ Տպագրվել են հետևյալ գրքերը՝
- «Այբբենարան» (1772),
- Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (1772),
- Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (1773, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է 1787-1989 թվականներին),
- Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (1775),
- «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» (1781),
- Հանուեի «Պատմագրութիւն վարոլցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783),
- «Տետրակ, որ կոչի նշաւակ» (1783)
Երկրորդ տպարանը
Մադրասի երկրորդ հայկական տպարանը հիմնադրել է շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը, որը 1789-1790 թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է հետևյալ գրքերը՝
- Թադեոս Սոգինյանցի «Տետրակ որ կոչի Ողբ Հայաստանեայց» (1791),
- Հովսեփ Արղությանի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» (1792),
- Բաղդասար Դպիրի երկհատոր քերականությունը (1791),
- Հակոբ Ջուղայեցու «Գրքոլկ երկրաչափական» (1792),
- Ներսես Շնորհալու «Դիրք որ կոչի Ցիսուս Որդի», «Դիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793),
- ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» (1796), «Դիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» (1797),
- Դավիթ Անհաղթի «Դիրք Սահմանաց» (1797),
Հաջորդ դարի սկզբներին տպագրված աշխատություններն են՝
- «Փոքրիկ բառագիր» (1803),
- «Անցք կամ գործք քառասուներեք, և քառասուն և չորս երրորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806),
- ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809)
Հարություն քահանա Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը եղել է հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»(1794-1796)։
19-րդ դարի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանել է Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են հետևյալ գրքերը՝
- «Նոր տետրակ այբուբենական» (1809),
- «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (1809),
- Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810),
- Հովհաննես Ջուղայեցու «Դիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812)
Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն է։ Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները՝
- ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը
- Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» (1818) երկը։
Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով Կալկաթային։
Ծանոթագրություններ
- ↑ История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 621.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 128)։ |